Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Ես՝ Անկախում

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Circle.am կայքում նայում էի համակարգում գրանցված վերջին կայքերը, ու ակամա հայտնվեցի «Անկախ» շաբաթաթերթի կայքում: Այստեղ աչքիս ընկավ բանակի մասին մի հոդված, որը խիստ հետաքրքրեց կողքի նկարի շնորհիվ: Ահա նկարը.


Դե ինչ, նկար է էլի իր համար: Բայց ակամա զվարճացա ու ինձ «լավ զգացի» հիշելով իմ բանակային նկարներից մեկը.



Չմեռանք, Անկախում էլ եղանք

հ.գ. նկարների ֆոտոշոպային համեմատությունը ցույց է տալիս, որ միանշանակ Անկախի նկարի բնորդը հանդիսացել է իմ նկարը
Կցված մանրանկարներ Կցված մանրանկարներ Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	zinvor1-1.jpg‎
Դիտումներ.	1022
Չափս.	27.9 KB
ID.	46232   Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	mezin.jpg‎
Դիտումներ.	372
Չափս.	47.0 KB
ID.	46233  

Ուղարկել «Ես՝ Անկախում"» Digg-ին Ուղարկել «Ես՝ Անկախում"» del.icio.us-ին Ուղարկել «Ես՝ Անկախում"» StumbleUpon-ին Ուղարկել «Ես՝ Անկախում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ուղղակի , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    որոշակի նմանություն կա. բայց հետևի ֆոնը ի՞նչ կապ ունի քեզ հետ
  2. Kuk-ի ավատար
    Արտ, բոմբ ա: Ուշադիր նայեցի, հաստատ դու ես
  3. Chuk-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    որոշակի նմանություն կա. բայց հետևի ֆոնը ի՞նչ կապ ունի քեզ հետ
    Իմ նկարն ընդամենը բնորդ է եղել, իսկ ետևի ֆոնը կապ ունի հոդվածի հետ: Խոսքը որոշակի նմանության մասին չէ, այլ մեկին-մեկ համընկման (Հագուստի եզրագծեր, թևքերի երկարություն, գոտու դիրք, ֆորմայի վրայի «նախշեր»: Ասեմ, որ այդ նախշերը ամեն մի համազգեստի վրա տարբեր են):
  4. Որմիզդուխտ-ի ավատար
    Հետաքրքիր է.... հոդվածն էլ հետաքրքրեց
  5. Yellow Raven-ի ավատար
    Փոխմիարժեք համապատասխնաություն
  6. Kuk-ի ավատար
    Նոր հոդվածն էլ կարդացի, չնայած ո՞ւր ա ըտեղ հոդված, անկապություն էր:
  7. Որմիզդուխտ-ի ավատար
    հոդվածն ապուշություն էր
  8. Ուլուանա-ի ավատար
    Որ քո նկարն է բնորդ հանդիսացել, էդ հաստատ։ Էդտեղ կասկած չկա։ Ամեն ինչը համապատասխանում է, բացի դեմքից ու դաստակներից։ Հատկապես որ ներքև պահած ձեռքը ոնց որ թարս դրած լինի։
    Հոդվածը դեռ չեմ կարդացել։
  9. Chuk-ի ավատար
    Հոդվածը ես էլ չեմ կարդացել ու ցանկալի կլիներ, որ այստեղ հոդվածի քննարկում կամ մեկնաբանություններ չլինեն: Հոդվածի մասին կարծիք կարող եք գրել համապատասխան կայքում, մեկնաբանությունների տեղ է նախատեսված:
  10. Մարկիզ-ի ավատար
    Ժամացույցդ գողացել են հակալևոնականները:
  11. Հայկօ-ի ավատար
    Գլազ-ալմազ

    Ծելեզվիզդա ես, Չու՛կ : Բայց դու, ամեն դեպքում, հեղինակային իրավունքներդ կոխի իրանց աշքը: Կարող ա ժամդ հետ տան:
  12. Lion-ի ավատար
    Չէ, իրոք նման է, հատկապես նախշերի պահով համընկնումը լրիվ է, իսկ դրանք չեն կրկնվում: Բայց, Չուկ, ուշադրություն դարձրու գլխի մոտ գտնվող ձեռքի դիրքին - դու «չեստ» ես տալիս, իսկ մյուս նկարում կարծես թե մարդը ցույց է տալիս, որ «ինքն իրեն գլխից խփելու է»: Ուրախ եմ, այնուհանդերձ, որ այս տարբերությունը նկարներում կար...
  13. Hay_XY-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Իմ նկարն ընդամենը բնորդ է եղել, իսկ ետևի ֆոնը կապ ունի հոդվածի հետ: Խոսքը որոշակի նմանության մասին չէ, այլ մեկին-մեկ համընկման (Հագուստի եզրագծեր, թևքերի երկարություն, գոտու դիրք, ֆորմայի վրայի «նախշեր»: Ասեմ, որ այդ նախշերը ամեն մի համազգեստի վրա տարբեր են):
    Իրոք, շատ հետաքրքիր է Համամիտ եմ, որ բնորդը քո նկարն է եղել:

    Բայց ինչպե՞ս կարող էր նկարդ ընկել իրենց ձեռքը:
  14. Chuk-ի ավատար
    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից
    Իրոք, շատ հետաքրքիր է Համամիտ եմ, որ բնորդը քո նկարն է եղել:

    Բայց ինչպե՞ս կարող էր նկարդ ընկել իրենց ձեռքը:
    Տարբերակ 1. Նկարիչը ֆորումից է:
    Տարբերակ 2. Նկարը նրան տվել է հոդվածի հեղինակը (ամենից քիչ հավանական տարբերակ):
    Տարբերակ 3. Ինտերնետում զինվորի նկար են որոնել ու գտել (ամենահավանական տարբերակ):