02.06.2009, 05:48 (2940 Դիտումներ)
Գիտե՞ք սարսափելի գաղտնիքը, որը ձեր կառավարությունը տարիներով թաքցնում է ձեզանից: Դուք ոչ իրավունք, ոչ հնարավորություն չունեք լուսին թռնել: Ինչպիսի սարսափ, դուք չե՞ք ուզում պայքարել ձեր՝ լուսին թռնելու իրավունքի համար: Իսկ դուք մտածու՞մ եք, ինչ եք պատասխանելու ձեր ժառանգներին:
Պարոնայք, դուք ճորտ եք, ու լուսին թռնելու իրավունքի համար ձեր չպայքարելը ձեր մեջ արմատավորված ճորտական մտածելակերպի արդյունք է:
Այ, նման մարդկանց պատճառով էլ հարուստ անարժանները հանգիստ կթռչեն լուսին, իսկ սովորական, արժանավոր մարդիկ՝ ոչ:
Մոզամբիկցիներն իրավունք չունեն կրիա հագնել իրենց գլխին ու դուրս գալ փողոց: Նրանք էլ են ճորտ: Ալյասկացիք իրավունք չունեն ինքնաթիռից որմզդեղն շպրտել: Ու չեն ուզում պայքարել այդ հասարակ իրավունքի համար: Որովհետև, պարոնայք, նրանք ձեր նման ճորտեր են: Ամեն իրեն հարգող մարդ պարտավոր է իրավունք ունենալ ինքնաթիռից որմզդեղն շպրտել: