Նայել RSS հոսքը

Micke

մանդրաժ բան

Գնահատել այս գրառումը
Բայց ի՜նչ աբիդնիա...
Ֆեյսում համարյա ութհարյուր ընկեր ունեմ, հիթսուն տոկոսին ճանաչում եմ անձամբ։ վատ չի չէ՞... Բայց երբ իմ ստեղծագործություններից Ֆեյս եմ գցում, այն քառակի քիչ հավանությունա հավաքում, քան ասենք ծովի ափին կոֆե խմելուց արած միհատ սթից ֆոտո։ Բա լավ եդ ու՞ր մնաց «մեր ազգը կարդացողա», «մշակույթի ազգա» ու տենց ճոռո-ճոռո արտահայտությունները։
Անկեղծ եմ ասում, շատ անդուր բանա, որ սմարթֆոնով արած սթից նկարն ավելի շատա գնահատվում, քան ստեղծագործությունը։ Ասում եմ, կարողա՞ սկսեմ կոմիքս պատմվածքներ գրեմ, որ ստիպված չլինեն կարդալ, այլ մենակ նկարները նայեն։
Գրողի գործն էլ գործ չի...

Ուղարկել «մանդրաժ բան"» Digg-ին Ուղարկել «մանդրաժ բան"» del.icio.us-ին Ուղարկել «մանդրաժ բան"» StumbleUpon-ին Ուղարկել «մանդրաժ բան"» Google-ին

Թարմացել է 31.05.2016, 11:45 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ivy-ի ավատար
    Իսկ հեչ մտքովդ անցե՞լ է, որ կարող է գրածներդ իսկականից չեն հավանում, որովհետև ասենք՝ էդքան էլ լավը չեն:

    Օրինակ՝ նոր էն հայի թուրքի պատմվածքը կարդացի, ու ինձ հաստատ ոչ ոք չի ստիպի դրա տակ հավանության նշան դնել: Ինքդ քեզ գրող անվանելն էլ մի քիչ համեստության սահմաններից վեր է
  2. Micke-ի ավատար
    Հա ivi ջան, հնարավորա որ շատերի դուրը չգա, բայց խոսքը մենակ իմ գրածի մասին չի։ Ես դա տարբեր մարդկանց մոտ եմ նկատել։
    Ի դեպ, Խնդրում եմ մի փորձիր ինձ կծել, լավ համ չի մնա...
    հիմա դուրս պիտի գամ։ Կվերադառնամ կշարունակեմ։
  3. ivy-ի ավատար
    Կծելը որն էր տվյալ դեպքում, ինչ կար, ասեցի՝ լավ չես գրում, իմ կարծիքով, ինքդ քեզ գրող համարելն էլ անհամաստություն է
  4. Micke-ի ավատար
    Թե լավ կամ վատ եմ գրում, այստեղ դա չի հարցը, բայց ես նկատում եմ մի տենդենց, որ սոցկայքերում ավելի շատ կարճ ու «խորիմաստ» ստատուսներն ու ֆոտոներն են հավանումներ հավաքում, քան ասենք ինչ որ ստեղծագործություն։ Չէ՞ս հավատում, փորձիր ինքդ։ Քո ստեղծագործություններից ինչ որ բան մատչելի դարձրու սոցկայքում և դրանից հետո ինչ որ մի ֆոտո մի գեղեցիկ տեղում, կտեսնես տարբերությունը։
    Խնդրում եմ լուսավորիր տգետիս, հասկանամ թե ի՞նչ ասել է գրող։ Արդյոք դա այն անձն է ում գրքերն աշխարհով մեկ հայտնի են, թե՞ գրող է նաև այն մարդը, ով իր հանապազորյա հացը գրելով ու թարգմանություններ անելով է վաստակում։
    Ինչ վերաբերվում է ինքս ինձ գրող անվանելուն, սովորիր կարդալ տողերի արանքում թաքնված հեգնանքը։
    Ի դեպ կարդացել ես իմ բոլո՞ր գրածները, որ արդեն կնքեցիր որ վատ եմ գրում ։)
    Թարմացել է 31.05.2016, 14:46 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Sambitbaba-ի ավատար
    Հասկանում եմ, Մայք ջան, այնքան էլ հաճելի չէ, որ չեն կարդում: Գիտեմ սեփական փորձից... Բայց պետք է մի բան հիշել, որ ոչ ոք խոսք էլ չի տվել, որ կկարդա... Մարդիկ ժամանակ չունեն նույնիսկ երկար գրառումներ կարդալու, ուր մնաց երկար ստեղծագործություններ...
    Խորդուրդ կտայի հանգիստ վերաբերվել դրան. կարդացողը կկարդա:
    Ես, օրինակ, սկսել եմ "Գեդեոնը", կարդացել եմ երկու գլուխ արդեն: Ինչ մեղքս թաքցնեմ, ասելու բան դեռ չունեմ ու դրա համար էլ լռում եմ...
    Հա, հեշտ ես գրում, արագ է կարդացվում: Բայց առայժմ ոչինչ ասել չեմ կարող, կներես...
    Հա, մի բան ասեմ: Էդ որ գրել ես "աստվածաշնչյան թեմաներով", կարծում եմ, ավելի շատ վանելու է մարդկանց, քան գրավելու: Ակումբում որ, հաստատ: Հետո, ի՞նչ պարտադիր է, որ բարձրաձայնես այդ մասին: Արդյո՞ք Թոմաս Մաննը կամ Պեր Լագերքվիստը և ուրիշներ անպայման նշում էին այդ իրենց ստեղծագործությունների տակ...

    Հետո, մի տեսակ լավ էլ չի: Նոր եկել ես Ակումբ ու մուննաթ ես գալիս, որ չեն կարդում... Օրինակ, հենց հիմա Այվիին խորհուրդ ես տալիս փորձել մի բան գրել... Իսկ գիտե՞ս, թե քանի հրաշք-պատմվածք ունի նա Ակումբի էջերին, մյուս տեղերը չհաշված: Գոնե մեկը կարդացե՞լ ես: Իսկ ուրիշները... Ո՞ր մեկի ստեղծագործությունն ես կարդացել, որ հիմա էլ նեղվում ես, որ քոնը չեն կարդում: Որևէ մեկը քեզ իր դժգոհությունը հայտնե՞լ է այդ առիթով... Ուզում ես, կարդա, չես ուզում, դու գիտես:

    Եվ ընդհանրապես, ինձ թվում է, թե գրողը առաջին հերթին իր համար է գրում:
    Եվ ենթերցողն էլ` կարդում է իր համար:

    Եթե ուզում ես, որ Ակումբը քեզ հայտնագործություն համարի իր համար, նախ և առաջ դու պետք է բացահայտես Ակումբը քեզ համար որպես շատ կարևոր մի բան: Գիտես, Ակումբի անդամները շատ սերտորերն են կապված իրար հետ, և մեկմեկու համար, հնարավոր է, որ ավելին արժեն, քան թվում է առաջին հայացքից: Սա իրոք որ շատ լավ մի ընտանիք է ու գիտե՞ս, թե որն է նրա ամենամեծ արժանիքը... Այդ ընտանիքը ուրախ է յուրաքանչյուր նոր անդամի: Բայց Ակումբի սիրոն արժանանալու համար, առաջին հերթին պետք է սովորել Ակումբը սիրել:
  6. Micke-ի ավատար
    Սամ ջան նախ ասեմ շնորհակալություն որ նստել տեսակետդ ինձ ես շարադրում։ Բայց այստեղ թյուրիմացության հոտ է գալիս
    Ջանք արա խնդրում եմ, ու նայիր վերոհիշյալ գրառումս. Դու այնտեղ իրո՞ք ակումբին ուղղված մուննաթ ես տեսնում։ Այնտեղ մուննաթ ընդհանրապես չկա ոչ մեկի հանդեպ, առավել ևս դար ակումբի։ Այնտեղ ես ներկայացնում եմ իմ մտորումները, որ ֆեյսբուքում և ոչ թե ակումբում իմ ծովափի նկարն ավելի շատ հավանություն է գտնում քան որևե ստեղծագործություն։ Եվ դա ոչ միայն իմ գրածների մասին է, այլ ուրիշ գրողների աշխատանքի, ես կարծեմ դա էլ եմ շեշտել։ Խոսքս ոչ թե կարդալու կարդալ ստիպելու մասին էր, այլ հավանությունների։ Ես Այվիի գրածներից կարդացել եմ, իրոք գեղեցիկ է գրում խոսք չունեմ, խնդրում եմ նորից՝ կարդա ուշադիր թե ես ինչ եմ գրել։ Ես նրան խորհուրդ եմ տվել ոչ թե ինչ որ բան գրելու, այլ իր ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՐԱԾԸ ՍՈՑԿԱՅՔՈՒՄ՝ ՖԵՅՍՈՒՄ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԻ ԵՎ ԴՐԱ ԿՈՂՔԻՆ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՆԿԱՐ ԴՆԻ համեմատելու համար։
    Նորից կրկնեմ՝ ես չեմ պահանջում որ ակումբում ինձ կարդան, այլ խոսֆս միայն ֆեյսի մասին է, ու ոչ էլ պահանջում եմ որ ինձ կարդան։ Ճիշտ է, Դար ակումբն էլ է սոցկայք, բայց սա այն մասշտաբը չունի։
    Քանի որ մի փոքր ուշ նկատեցի որ այստեղ կրոնի ժանր կա, մտածեցի որ կրոնական թեմային կսազի։ Այստեղ դրոշակ թափահարելու խնդիր չկա։
    Այստեղ գործում է ներակումբային հիերարխիա՞, ինչ որ բան բաժանված է նորերի ու հների մե՞ջ։ Չեմ կարծում որ դա այդպես է, հետևաբար իմ նոր լինելու մասին դիտողությունը՝ անհարկի։
    Սամ ջան հավատա, ունեմ բավարար հարգանք բոլորի հանդեպ, ովքեր իրենց գլխի գորշ զանգվածն օգտագործում են ստեղծագործելու համար։ Եթե այդպես չլիներ, կլինեի ոչ թե այստեղ, այլ օրինակի համար օդնոկլասսնիկում։
    Չէի ցանկանա որ մեր շփումը շարունակվեր իրար կանոններ բացատրելու ու արդարանալու հոգով։ Կարծում եմ այստեղ բոլորն էլ սուր լեզու ունեն, այնպես որ չարժե այն իրար դեմ օգտագործել։
    Այլ կերպ ասած Սամ ջան, միակ բանը որ ես այստեղ ինչ որ մեկին պարտք եմ, դա սերն ու հարգանքն է, խոստանում եմ պարտքս կտամ ժամանակին։
    Թարմացել է 01.06.2016, 10:25 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. Sambitbaba-ի ավատար
    Շատ ուրախ եմ, որ սխալվել եմ կարծիքումս... Ավելի լավ է ես սխալ լինեմ, քան դու: Հնարավոր է, սա քիչ էգոիստական մոտեցում է հարցին, բայց մեկ է, դա ինձ ավելի շատ կօգնի գնահատել, հարգել ու սիրել ասածներդ:

    Ներիր, եթե ավելորդ բաներ եմ գրել: Քո գրածներից շատ լավ երևում է, որ դու լրիվ հասուն ու կազմավորված մարդ ես ու խորհուրդների կարիք էլ չունես: Ընդ որում, երևի պատճառն էլ հենց դա էր, որ կարդացածս գործերիդ տակ գրառումներ չէի անում առայժմ: Ֆրունզիկի պատմությունն, օրինակ, շատ էլ դուրս եկել էր, առավել ևս, որ ես էլ ժամանակին ծանոթ եմ եղել նրան ու շատ լավ ճանաչեցի նկարագրածդ Ֆրունզիկին, չնայած այդ տարիներին նրան արդեն չեմ տեսել... Բայց ազնվորեն, դուր չեկավ ինձ, որ Այվիին մեղադրեցիր քեզ կծելու փորձերի մեջ, Այվիին, ով առաջին հերթին հենց ինքն էարձագանքում նման կարգի գրառումներին. "Եթե կարդացել ես, ապա կիսվիր տպավորություննրովդ, թե չե մի տեսակ ֆադա ստացվում", - որպեսզի գրառողն իրեն այդքան վատ չզգա...

    Իմիջիայլոց ասեմ քեզ, որ, չլինելով ֆեյսբուքյան կյանքի մասնակից, նախկին գրառումս կատարելիս իմ աչքի առաջ հենց այս նույն քո նախադասությունն էր. "Եթե կարդացել ես, ապա կիսվիր տպավորություննրովդ, թե չե մի տեսակ ֆադա ստացվում", - որը կարդալուց հետո արդեն երկու օր մոռանալ չէի կարողանում...

    Մի խոսքով, ավել-պակաս կներես, բայց կրկնեմ, իրոք ուրախ եմ, որ սխալը ես դուրս եկա... Համոզված եմ, որ շուտով բոլորս կհասկանանք իրար, և ամեն ինչ լավ կլինի...
  8. Micke-ի ավատար
    Սամ ջան լավ խորհուրդի կարիք միշտ էլ ունեմ։ Այվիին կարծում եմ ես սխալ հասկացա առաջին պահին, Այվին թող ների ինձ։