Նայել RSS հոսքը

Երբ խոսում է սիրտը

ԴՈՒ ԿԱՍ

Գնահատել այս գրառումը
Դու կաս իմ սրտում,
Եվ դա բավ է ինձ,
Որ ամբողջ կյանքում
Երջանիկ լինեմ,
Եվ երջանկանամ
Քո ներկայությամբ,
Եվ ժպտամ ինքս
Նայելով չքնաղ
Քո նուրբ ժպիտին,
Նայելով բարի,
Հրաշք աչքերիդ
Աշխարհին նայել
Քո ջինջ աչքերով
Բարությամբ լցված,
Պարզությամբ լցված,
Պարզ մի հայացքով…
Դու կաս իմ սրտում,
Եվ դա բավ է, որ
Լինեմ երջանիկ
Քո սրտի խորքում,
Եվ դա բավ է, որ
ճախրեմ անդադար,
Հասնեմ երկնքին,
Հաղթեմ աստղերին,
Եվ ձեռքով անձամբ
Դիպչեմ անսահման
Մեծ տիեզերքին…
Դու կաս իմ սրտում
Եվ դա բավ է, որ
Կյանքին ես նայեմ
Անսահման սիրով,
Որ կյանքին նայեմ
Մեծ հիացմունքով,
Ճակատագրի հետ
Կապեմ նոր իղձեր,
Ճակատագիրս քեզ վստահելով…
Քեզ դարձնելով
Իղձերիս միակ
Հերոսուհին, ով Պետք է միշտ լինի
Կողքիս այն պահին,
Երբ իղձերս հերթով
Կիրականանան…
Դու կաս աշխարհում,
Եվ դա բավ է, որ
Աշխարհն ինձ համար
Դառնա դրախտավայր,
Իսկ դու դրախտում
Իմ երազների
հրեշտակն անմահ…
Դու կաս իմ սրտում,
Եվ դա բավ է, որ
Ապրեմ աշխարհում…

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2015...g-post_90.html)

Ուղարկել «ԴՈՒ ԿԱՍ"» Digg-ին Ուղարկել «ԴՈՒ ԿԱՍ"» del.icio.us-ին Ուղարկել «ԴՈՒ ԿԱՍ"» StumbleUpon-ին Ուղարկել «ԴՈՒ ԿԱՍ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն