07.04.2015, 21:01 (2042 Դիտումներ)
Շաբաթներ առաջ, երբ սկսեցի գրել իմ աշխատանքի մասին բլոգները, նշել էի, որ կգրեմ, թե ինչպես քանդվեց և հավաքվեց համակարգիչը, սակայն այդ թեման լավ կլինի ներկայացնել հաջորդ ուսումնական տարվա սկզբում, երբ թեման կլինի իր ճիշտ (օրացուցային) տեղում և ավելի հետաքրքիր կլինի, երբ խոսեմ նաև նոր 6-րդ դասարան տեղափոխվածների մասին:
Այժմ մի քանի խոսք գրեմ 8-րդ դասարանցիների մասին, սկսելով 7-երից:
Ըստ որոշ դասագրքերի 7 դասարանի վերջին թեման Microsoft Excel-ն է, իսկ 8-րդի վերջինը Microsoft Access-ը և տվյալների բազաները (ես հատուկ "տվյալների հենքեր" տերմինը չեմ օգտագործում, հետո կասեմ թե ինչու): Եթե գիտեք, մեկը մյուսի հետ կարող է կապված լինել որոշակի խնդիրներ ստեղծելու և լուծելու համար, ու իմ մտքով անցավ պատրաստել 7-ին և սկսել 8-երի հետ մի պրոյեկտ` անվանելով այն (բանակայնորեն) "դեմբելային աշխատանք", որը իր մեջ ներառում է աշխատանք հետագայում դպրոցի համար: Միանգամից ասեմ որ սա իմ մտքով անցել է ոչ թե այն պատճառով որ թեման հենց ինձ հետաքրքիր թվաց, այլ որովհետև ի զարմանս ինձ դա նրանց հետաքրքրեց (հատկապես հարցումը և արդյունքը): Խնդիրը նրանում է, որ դպրոցը (համարենք թե dasaran.am չկա) չունի էլեկտրոնային տվյալների բազա ... source, որը հետագայում կարող է ծառայել ներքին էլեկտրոնային մատյանների և այլ նպատակների համար: Կատարելով այս աշխատանքը` (թվայնացնելով տվյալները և մուտք անելով Excel-ի աղյուսակներ) նրանք բոլոր լոկալ հնարավոր քայլերով կարող են ինքնուրույն ստեղծել, սովորել ու տեսնել այն ամենը, որը կարող է հետագայում լինել ոմանց համար մասնագիտություն: Ինչ վերաբերվում է հավանական առաջացած հարցին, թե ինչու՞ հենց "դեմբելային", դա կլինի այս տարվա 8-երի ու (որը իհարկե կլինի) մյուս տարվա 9-երի աշխատանքը և իրենք ավարտին հասցնելով այսօրվա սկսած աշխատանքը կարող են ռեալ արդյունք թողնեն դպրոցի համար, ճիշտ այնպես ինչպես լինում է բանակում 
Իսկ ինչ վերաբերվում է "տվյալների հենք" հայալեզու տերմինին, ինձ ուղակի որպես ՏՏ մասնագետ դուր չի գալիս նման թարգմանությունը, և իմ ՏՏ-ացված օրգանիզմը դա չի ընդունում 
Այս գրառումը սկիզբ է առնում - http://nasa-teacher.livejournal.com/