Ինձ Խանգարում է իմ կին լինելը
Եթե պատահաբար սա կարդաք, խնդրում եմ մի արձագանքեք, գիտեմ, դա ձեր իրավունքն է, ահա ինչու խնդրում եմ
Ինձ խանգարում է իմ կին լինելը, գիտեմ, տարօրինակ է հնչում, բայց դա այդպես է, դեռ ամենասկզբից, երբ փոքր էի ու իրականում չէի էլ հասկանում կնոջ և տղամարդու բուն տարբերությունները, տեսնում էի, որ իրավունքներն տարբեր են, իշխանությունն էլ տարբեր է: Իսկ ես ներքուստ ոչ մի տարբերություն չեմ զգում, ինչ կապ ունի թե ով որ սեռական օրգանն է կրում իր վրա, կամ ինչ շորեղեն է հագնում, ինչու միայն տղա լինելը արդեն պրիվիլեգիա է: Ֆեմինիստ չեմ, թեկուզ շատ անգամները հնչել է այդ պիտակը իմ նկատմամբ: Ֆեմինիստ չեմ, չեմ պաշտպանում կանանց շահերը, ես էլ որպես կին գիտեմ ու տեսնում եմ մյուս կանանց թերությունները, բայց բանն այստեղ հենց իմ մեջ է:
Ես ինձ շատ տեղերում և դեպքերում երկրորդ պլան եմ գցել, քանզի դա եղել է տղամարդու գործ, չնայած մեծ հաճույքով կկատարեի: Ամոթ է, չէ, դու կին ես, չի կարելի սիրուն նստի, շատ մի խոսա, քեզ պարկեշտ պահի, բերանդ բաց մի ծիծաղի, չնայած հենց այդ նույն ժամանակ կողքիդ տղամարդը իրեն թույլ է տալիս այն ամենն ինչ կամենում է և հերոսի դերում դուրս գալիս:
Մեկ-մեկ մոռանում եմ, որ կին եմ: Հիշում եմ, մի անգամ դեռ փոքր էինք քրոջս հետ ցերեկային դիսկոտեկ էինք գնացել, մի տղա մոտեցավ քրոջս ու «խոսացնում էր»: Այդ պահին մոռացա, որ ես էլ եմ աղջիկ, որ տարբերությունը իմ ու քրոջս մեջ 1 տարի է, որ տղան մեծ է ուժեղ… ես ինձ նրան լրիվ հավասար էի զգում, մոտեցա թևից բռնբեցի մի կողմ քաշեցի ու «ախպերավարի» ասեցի լսի քուրս ա, քեզ նորմալ պահի, էս էլ էն տեղը չի որ իրա նման աղջկա հետ ծանոթանաս: Ասեց, հա, ու գնաց, էլ չանհանգստացրեց: Միայն այդ օրը երեկոյան ես ու քույրս երբ քննարկում էինք այդ դեպքը, նկատեցինք, որ դա բոլորովին կանացի արարք և խոսքեր չէին, բայց դա սպոնտան էր:
Գալիս է մի ուրիշ միտք միասեռամոլ լինելու մասին, այսպես կոչված լեզբիանկա: Հմմ միգուցե ես էլ եմ նրանցից մեկը՞: Ինքնստինքյան հիշում եմ ԱՄՆ-ում ապրածս 3 ամիսները: Այդ պիտակն էլ 2 ամիս ինձ հետ ապրեց այնտեղ: Մի կողմից լավ էր, տղաները դադարեցին անհանգստացնել և ուշժամյա այցեր կատարել տունիկս: Իսկ պատճառը պարբերաբար բոլոր տեսակի առաջարկները բոլոր տեսակի տղաների կողմից վանելն էր: Փորձում էի բացատրել, որ դա իմ ազգային և ներքին կուլտուրան է, բայց ապարդյուն տուպոյ ամերիկացիները չէին հասկանում, որ 21 տարեկանում կարելի է կույս լինել ու առանց սեք ապրել ու ինքնակամ հրաժարվել խմիչքից: Սա դեռ քիչ էր, երբ տունիկս մի նոր ապրող եկավ՝ մի 19 ամյա գեղեցկուհի ուկրաինայից: Ամերիկացիների լոզերը գնացին նրան տեսնելուց, բայց ի դժբախտություն նրանց պարզվեց, որ Անյան շատ պարկեշտ աղջիկ է և նույն կանոններով է ապրում, ինչ ես՝ ոչ մի տղա մինչև իսկապես չսիրեմ մեկին: Պարզ է, տեղացի տղա բնակչությունը դարձավ թշնամիս, քանզի մտածում էին, որ դա ես եմ ինձնով արել խեղջ ջահելին ու չեմ թողնում տղաների հետ հանդիպի կամ մեր տունիկ բերի: Մենք ընդհանուր շատ բաներ ունեինք և ազատ ժամանակը իրար հետ էինք անցկացնում, զբոսնում էինք քաղաքիկով կամ այգում նստում, մի խոսքով իսկական աղջկական ընկերություն էր, որը կողքից կատարյալ լեզբիանկայություն էր թվում: Դա էլ քիչ էր, իմ չափից դուրս հայավարի հոգատարությունն էլ մի կողմից էր կրակին թեժություն տալիս:
Եվս մի նկատառում, դեռ փոքր ժամանակից երբեք ընկերուհի չեմ ունեցել, անհետաքրքիր էր աղջիկների հետ, ընկերներս տղաներ էին, բայց իրենց տղավարի գործերից ինձ հաճախ հեռու էին պահում, ինչն էլ մեր արանքը նորից տարբերակման գիծ գծեց և ես մնացի ոչ այս ոչ այն ջոկատում, այլ օդինոչկա: Նույնիսկ հագուստս տղավարի էր, հետո քույրս մի լավ աշխատեց ոչիս վրա ու մեկ տարում փոխեց, բայց մեկ է շալվարը յուբկայով փոխել չստացվեց: մինչ հիմա չեմ սիրում տարբեր թիթիզ բաներ՝ բիժուտերիա, ոսկեղեն, անտարբեր եմ փոռիկների նկատմամբ: Չեմ սիորւմ չափից դուրս նրբություն, թուլություն եմ համարում, նրբաթուլություն՝ աղջկա պաշտպանվելու միակ բանը: Կոպտության պիտակն էլ մինչ այժմ հետս ապրում է:
Կթվա թե շեղվել եմ թեմայից, բայց դուք փորձեք տողատակինը կարդալ, եթե կկարդաք, իհարկե: Դժվար է նկարագրել և ճիշտ օրինակներ բերել կյանքից, բայց ինձ խանգառում է իմ կին լինելը:
Կուզեի ծնվելուց բոլորս անսեռ լինեինք և հետո ընտրեինք մեզ դուրեկած սեռը, ըստ բնավորության գծերի ներքին մղումների: Կուզեի, որ մարդկանց համար միևնույնն լիներ, թե տվյալ անձը ինչ սեռի է պատկանում:
Կուզեի, որ կին հանճարները ստիպված տղամարդու անվամբ չներկայանին մարդկությանը՝ ընդունված լինելու համար:
Կուզեի տղամարդ ծնվել, ճիշտ է այդ ժամանակ ամուսինս ամուսինս չէր լինի, բայց նորից լավ ընկերներ կլինեինք, ինչպես հիմա: