Մահվան դատը:
-Էս ինչի՞ են կողքս բոլորը լացում, ինչ-որ վատ բան ա էղե՞լ…
նոր ահավոր ցավում էր, բայց հիմա մի տեսակ ահավոր թեթևութոյւն եմ զգում…
էս ի՞նչ ա…ես ե՞մ…ո՞նց եմ ես ինձ կողքից նայում…հավատս…չի…գալիս…
-Հետաքրքիր ա չէ՞, բոլոր մարդիկ նույն ձևի վախենում են մահից, ու դեռ չեն սովորել, որ մեռնում են…չեն էլ սովորի…մահը սկզբում չկար…սկզբում ամեն ինչ ուրիշ էր…
ասեց կողքիս կանգնած սև սմոքինգով մի մարդ…
-դու ո՞վ ես…
էս ի՞նչ ա ըստեղ կատարվում…
-ձեր ընկալմամբ էս կոչվում ա մեռնել, ես էլ ձեր կոչված մահն եմ…
ժպտաց մարդը…
-Մահը՞
-ինչի՞ սպասում էիր, որ ոսկորների կույտ ա՞ գերանդիով ու բալախոնով գալու հետևից…
ասելով ստացավ իր նկարագրած մահի տեսքը…ու շարունակեց…
բայց չէ…ես ստանում եմ էն տեսքը, որ մեռածն ա ուզում տեսնել…
ասելով կերպարանափոխվեց մի շատ գեղեցիկ աղջկա…
-հիմա ի՞նչ…վե՞րջ…
-վե՞րջ, հլը ո՞ւր ե՜ս, դեռ շատ կա մինչև վերջ…
կերպարանափոխվեց իր առաջին տեսքին, սև սմոքինգով տղամարդ…ու շարունակեց…
Արի հետևիցս ժամը մոտենում ա…
ու քայլեց դեպի սենյակի դուռը…
հարազատներս դեռ լացում էին իմ վրա…զարմացած ու միքիչ վախեցած հայացք գցեցի դիակիս վրա…հետո քայլեցի մահիս հետևից…դոռւը բացեց ու ձեռքով արեց, իբր անցի առաջինը…
դռան մյուս կողմում ուժեղ լույս էր, ուրիշ ոչինչ չէր էրևում…
քայլեցի ներս, ամբողջ շուրջս լույս էր…ու դուռը, որի մյուս կողմում մահս էր էլի գեղեցիկ աղջկա տեսքով, ու հարազատներս, որ լացում էին դիակիս վրա…
մահը դուռը փակեց, ինքը չեկավ…լույսը սկսեց քիչ քիչ թուլանալ…
դիմացս, մյուս կողմում տեսա մի մարդ, որ նստած էր սեղանի դիմաց, ու ինչ-որ հաստ գիրք էր թերթում…մոտիկացա իրան, նայեցի վրան, ինքը` ինձ կարծես չնկատեց…բայց.
-Նստի` հարմարվի…
-բայց ստեղ նս………
չհասսցրի խոսքս ավարտեմ, ու կողքս հայտնվեց մի բազմոց…
զարմացած նստեցի, խոսք չասեցի…չգիտեի` ինչ ասեմ…
-իրեք տարեկան էիր…հարևանի հեծանիվը ջարդեցիր, որտև չտվեց, որ քշես…
-բայց փոք…
-պետք չի արդարանալ…Նախանձը արդեն քո հոգում էր ի ծնե…ու ըտենց էլ էդ էրեխու ծնողները պատժեցին էդ էրեխուն, որտև իրանց թվում էր` ինքն ա արել…իսկ դու դուխ չարեցիր ասես, ու տեսար` ոնց ա էդ էրեխեն իրեք ամիս, ամբողջ ամառ, նայում պատուհանից արցունքը աչքին` ոնց են մյուս էրեխեքը բակում խաղում…էդ էրեխեն էդ քո քայլի պատճառով տասնյոթ տարեկանում ընկավ մանկական գաղութ…
-հա բայց…
-ասում եմ պետք չի…հետո, վեց տարեկանում, տեսար` ոնց են մեծերը միհատ էրեխուց ուզում գնդակը գողանաին, պաշտպանեցիր…կռիվ էղավ, քո քիթը ջարդվեց, բայց գնդակը մնաց էրեխու մոտ, էդ էրեխեն դառավ բժիշկ որտև ուզում էր քեզ օգներ, ու չէր կարա ոչ մի բան անել, որ գործդ թեթևանա…ու փրկեց շատ մարդկանց կյանք…
-…
-հետո, ութ տարեկանում…սիրահարվել էիր դասարանի աղջիկներից մեկին…
իրա համար էլի կռիվ արեցիր…դու ինչ-որ տղու, անծանոթ, քիթ ջարդեցիր…ու ատամը դուրս գցեցիր, էդ տղեն դառավ ատամնաբուժ հետո…ու էլի իրա հերդին շատ մարդկանց օգնեց…բայց աղջիկը արյունից մինչև մահ վախենում էր…նույնիսկ սեփական…հասկանում ե՞ս ինչի մասին եմ խոսում…էդ աղջիկը շաքարախտ հիվանդացավ տասնհինգ տարեկանում…իսկ դասարանում ոչ ոք չէր էլ կասկածում, որ աղջիկը շաքարով ա…կամ, որ վախում ա արյունից
-Բայց ես…
-վերջին անգամ եմ ասում մի արդարացի, լսի` ինչ եմ ասում… տասնվեց տարեկան էիր…ընկերուհուդ հետ երեկոյան *****ում քայլում էիք…ինչ-որ տղաներ իրանց շնորքով չպահեցին…էլի կռիվ էղավ…ուժեղ կռիվ…հիշում ե՞ս…հիշում ե՞ս, որ մեկի կողերը ջարդվել էին…ոսկորի փոքր կտորները մտել էին ձախ թոքը, էդ տղեն սաքսաֆոն էր նվագում…երազանք ուներ…աշխարհի ամենալավ սաքսաֆոնիստը դառնալ…չկարողացավ շարունակել…բայց դրա տեղը դարձավ հոգեբան, որ օգնի ուրիշներին կարողանալ չջարդվել կյանքի բարդ պահերին…փրկեց մոտ 80 ամուսնություն…ու մոտ 500 մարդ ինքնասպան լինելուց…
-Նույնիսկ չգիտեմ էդ լավ ա՞ թե՞ վատ…
-չհասկացար ասածս…էական չի` ինչքան լավ-վատ գործողություն ես արել կյանքիդ ընդացքում…Հիմա կտամ քեզ էրկու հարց…ու դու կվորոշես` ուր ես գնում, դրա՞խտ թե՞ դժոխք…
առաջին հարցը` Դո՛ւ, երջանիկ կյանք ե՞ս ապրել թե՞ չէ…
-Ե՞ս… երևի…
-մի պատասխանի, էդ ինձ չի հետաքրքրում…դու ինքդ քեզ պատասխանի`մտքումդ…
երկրորդ հարցը` Դո՛ւ երջանկացրել ե՞ս ինչ-որ մեկի կյանքը թե՞ չէ…
էլի մի պատասխանի…
հիմա հետ նայի…
նայեցի հետ…
-էս էրկու դուռը, որ տեսնում ես…մեկը դժոխք ա տանում, մյուսը` դրախտ…
ինքդ որոշի գնալու ես դժո՞խք թե՞ դրախտ…
-լավ…
միքիչ մտածեցի, նայեցի դռներին, հետո հարցրի
-բայց դու չասեցիր` որը դուռը որ տեղն ա տանում…
-Իսկ էդ կախված ա` դու որ ճանապարհը կնտրես քո համար…