Նայել RSS հոսքը

Apsara

Ձմեռային ավտովթար

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
Ուլուանա ջան, եթե դու չարձագանքեիր շարքը չէի շարունակի Քեզ հատուկ շնորհակալություն

Երևանի 90-ականների ամենացրտաշունչ ձմեռն էր: Հիանալի ձմեռ եր, առատ ձյուն էր եկել և մենք՝ երեխաներով զբաղվելու բան ունեինք: Չնայած մեր շենքի դիրքը այնպես էր, որ ոչ մի գլխավոր փողոց մոտակայքում չկար, չնայած այն ժամանակ ավտոմեքենաներ էլ հազվագյուտ էին հանդիպում: Այո: Բայց այդ օրը, չգիտես որտեղից հայտնված մի ավտոմեքենա վարել չիմացող մի վարորդի օգնությամբ վրաերթ կատարեց Ջեկին: ՕՕՕ ինչ էր կատարվում մեր շենքի բակում. Ջեկը այնպես վայրագին էր կաղկանձում, որ ոչ ոք չէր համարձակվումմոտենալ նրան: Նա մի կերպ քարշ եկավ մեր մուտքի նկուղ և թուլացած պարկեց, բայց դեռ գռմռում էր: Երեխաներից շատերըշուտով հեռացան, հետաքրքիր չէր, թե իչպես է սատկում մի փողոցային շուն: Ես էլ նրանց հետ սկզբից շվարած կանգնած ունկնդրում էի, հետո երբ մենակ մնացի սկսեցի մտածել, թե ինչպես օգնենք Ջեկին, ես էլ էի վախենում մոտենալ իմ բարեկամին, չէ որ ջղայնցած և հուսալքված ժամանակ չես կարող ակնկալել նրա պահվածքը:
Արագ տուն գնացինք քրոջս հետ ու պատմեցինք մայրիկիս ու հայրիկիս պատահածի մասին: Մեծերի արձագանքը ավելի սառն էր, երևի դժվար կյանքն ու հիվանդանոցում աշխատած տարիների փորձն են կոփել նրանց: Բայց նրանք սառնարյուն մնալով հանդերձ սկսեցին խորհրդակցել, թե ինչ ցավազրկող ունեն, ասեղ և ներարկիչ կա տանը, թե ոչ…
մենք հույսով լի մանկական աչքերով նայում էինք և սպասում հստակ որոշման…
Շուտով մեր մուտքի այն բոլոր մեծերը, ովքեր սիրում և կերակրում էին Ջեկին նկուղի մուտքի մոտ հավաքված էին, հայրս ցավազրկողով լի ներարկիչը ձեռքին մյուս տղամարդկանց հետ ներս մտավ, թե ինչ է կատարվել ներսում չգիտեմ: Բայց հետո մայրիկս գնաց, շոշափեց և ի ուրախություն բոլորի ասաց, որ ողնաշարը չի կոտրվել, մի քանի կողոսկրեր են կոտրվել և ոտքն է ցավացել, լուրջ ոչինչ չկա, եթե բոլորս միասին հոգ տանենք՝ կերակրենք, նրան, ջուր տանենք, ինչը ավելի կարևոր է, ապա նա իր ուժերով ոտքի կկանգնի:

Այդպես էլ եղավ, երկու շաբթ հետո մեր Ջեկը իր նույն առույգությամբ խաղում էր մեզ հետ պահպանում գողերից մեր մուտքը, հաչում Մուշեղ պապիկի սպառնալիքների վրա և ապրում

Ուղարկել «Ձմեռային ավտովթար"» Digg-ին Ուղարկել «Ձմեռային ավտովթար"» del.icio.us-ին Ուղարկել «Ձմեռային ավտովթար"» StumbleUpon-ին Ուղարկել «Ձմեռային ավտովթար"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Sunny Stream-ի ավատար
    Մութ ու ցուրտ ձմեռներ... ի~նչ ջերմ էին

    ...էսպիսի մի պատմություն մեր բակում էլ եղավ` ավելի ուշ ու ամռանը... Շտապ Օգնության մեքենայով տարան շունիկին ու վիրապակավոր ետ բերեցին ))) էդպիսի հոգատարություն չէի ակնկալում մեր բժիշկներից` մեքենայով գալ ինչ-որ փողոցային շնիկի հետևից ու խնամել... հավանաբար բարի հարևաններից մեկը հոգացել էր ծախսերը
  2. Apsara-ի ավատար
    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից
    Մութ ու ցուրտ ձմեռներ... ի~նչ ջերմ էին

    ...էսպիսի մի պատմություն մեր բակում էլ եղավ` ավելի ուշ ու ամռանը... Շտապ Օգնության մեքենայով տարան շունիկին ու վիրապակավոր ետ բերեցին ))) էդպիսի հոգատարություն չէի ակնկալում մեր բժիշկներից` մեքենայով գալ ինչ-որ փողոցային շնիկի հետևից ու խնամել... հավանաբար բարի հարևաններից մեկը հոգացել էր ծախսերը
    ինչքան գիտեմ շտապ օգնության բժիշկները երիտասարդ նորավարտներ են հիմնականում լինում, կամ այդպիսի դեպքերի համար նրանց են կանչի ուղարկում, ահա ինչու բարեսրտորեն են մոտեցել, դե ծախսեր փակելն էլ … առանց դրա վաբշե իրար չեն գա