Նայել RSS հոսքը

Apsara

Ու կրկին գիշեր է

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
Դեռ ամանորի տոներից մնացած մի տասնյակ մոմեր ունեմ, չգիտեմ էլ ուր դնեմ իմ փոքրիկ տան մեջ:

Վառեցի դրանք ու դրեցի որտեղ պատահի, որտեղ տեղկար, որ վերջանան վերջապես վաղը դեն շօրտեմ:
Լույսերն անջատեցի ու պառկեցի վաղուց քնած ամուսնուս կողքը… գեղեցիկ ստացվեց, ոչ մի հատուկ ջանք, բայց իսկապես ռոմանտիկ է, մի քիչ էլ մանկությունս է հիշեցնում, երբ դեռ քունս չէր տանում, բայցլույս չկար, իսկ մոմի լույսի ներքո կարդալ չէին թույլատրում: Այդ ժամանակ էլ ես սովորեցի երազել, վառ գունավոր ու լուսավոր իմ երազանքների պատկերների մեջ մի աշխարհ ստեղծեցի, որտեղ ամեն գիշեր կամ մութն ընկնելուն պես վերադառնում էի, ապրում: Իմ երազանքն ես անգիր գիտեի, նրա ամեն մի ծակուծուկ, բոլոր բնակիչներին: Խնամում էի երազանքս պարտեզի նման, այն աճում էր, ծաղկում, դառնում ավելի խորհրդավոր ու արկածներով լի:
Երբ ցերեկ էր ու արևը ժպտում էր, ես գրքերի աշխարհներում էի, բայց միևնույնն է անհամբերությամբ էի սպասում գիշերվան, որ երազեմ, որ ճանապարհորդեմ աշխարհներով, տիեզերքով:
Գուցե փոքր էի, բայց հասցրել էի իմ ապագա ընտանիքի մասին էլ երազ կառուցել, ամեն օր մի մանրուք էի ավելացնում, գուցե փոքրիկ, բայց շատ կարոր մանրուքներ, նույնիսկ երեխա ունեի, աղջիկ:
Իմ երազանքներում ամեն ինչ կա, բացի փողի ու փառքի ձգտելու գաղափարներից, այն ժամանակ ես չգիտեի թե ինչ է հարուստը, ես գիտեի թե ինչ է երջանիկն ու դժբախտը: Իմ երազանքները միայն երջանկություն էին կառուցում:
Բայց նրանց վիճակված չէր երկար ապրել, արդեն դպրոցում դաժանությունն ու անազնվությունը ներխուժեցին, ես ցնցվեցի ներքին և արտաքին աշխարհների այդ խիստ տարբերությունից:
Հիմա իմ երազաքները կան, նրանք ապրում են, բայց նրանց ավիրակները դժվար է վերակառուցել: Հիմա ես իմ երազանքն այդպես անգիր չգիտեմ, մոռացել եմ շատ մանրուքներ, իկ նրանց հետևել է պետք: Դանդաղ, բայց համաչափ երազանքս պառավում է, կորցնում իր փայլը, կատարելությունը: Չեք հավատա, բայց այն սկսում է նմանվել մեր այժմյան աշխարհին ու մարդկային կեղծ հարաբերություններին՝ հիմնված մի շիշ գարեջրի վրա:
Իսկ ես ժամանակ չունեմ, որ հետևեմ երազանքիս, ես մեր աշխարհն եմ փորձում փրկեմ, գուցե հակառակը ստացվի, գուցե աշխարհը մի օր նմանվի երազանքիս…

Ուղարկել «Ու կրկին գիշեր է"» Digg-ին Ուղարկել «Ու կրկին գիշեր է"» del.icio.us-ին Ուղարկել «Ու կրկին գիշեր է"» StumbleUpon-ին Ուղարկել «Ու կրկին գիշեր է"» Google-ին

Պիտակներ: երազանք, կյանք Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն