22.07.2012, 16:22 (3385 Դիտումներ)
ArmEco.ru` նոր կայք տնտեսագետ ուսանողների և տնտեսագիտությամբ հետաքրքրվողների համար... և ոչ միայն...

http://ArmEco.ru/ կայքը գործարկվել է 2011 թվականին և նպատակ ունի զարգացնել հայալեզու տնտեսագիտությունը համացանցում: Նախագիծը յուրօրինակ է, և նախաձեռնող խումբը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու ArmEco.ru-ն: Շարժվելով հայկական ցանցի զարգացման գաղափարախոսությամբ` կայքը կա և կլինի՝ այցելուներին ապահովելով կուրսային և դիպլոմային աշխատանքների, էլեկտրոնային գրքերի բազայով, տնտեսագիտական բացատրական բառարանով, նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների կենսագրությամբ... հետաքրքիր ու օգտակար բազմաթիվ այլ նյութերով...