բաց նամակ
Բարև եմ ասում ու ձայնս դողղում է այն տերևի պես, որ խշխշոցով տրորվում էր մեր ոտքերի տակ: խոսքեր եմ փնտրում, ընտրում, լռում, որ ճիշտ հասկանաս, որ չմեղադրես: Հիմա ձայնդ հեռու է, ձեռքումս չեմ բռնում համարդ կրող իմ հեռախոսը, որն անվերջ հիշեցնում էր քո ներկայությունը: պատկերդ չկա, հայացքդ չկա, խոսքերդ, այո, խոսքերդ զնգում են, սիրտս քամում, ու նորից ստիպում զարկել, զարկել ու զարկել ավելի արագ, ավելի ուժգին կարոտով սպասել: Բայց, քեզ սպասող մեկ ուրիշ հոգի գուցե կգրկի թիկունքիցդ լուռ ու սեղմի կրծքին իմ փոխարեն: Ու ես ձեռնունայն նորից կգոռամ լռության մեջ մութ, նորից կանիծեմ այդ բախտ ասածին, նորից կոռնամ, կանձրևեմ նորից ու կհեռանամ իմ անկյունը սուս, որ չխանգարեմ, որ չցավեցնեմ մեկ ուրիշ սրտի իմ պես քեզ սիրող, իմ պես կարոտող: Ուստի խնդրում եմ , դու մի նեղանա, փորձիր հասկանալ , որ ձայնս հեռվից իրս լուռ դողղոցով կուզեր պաշտպանել քո իրականը, քո երազանքը: Ասել այսքանը? միայն այստեղ եմ գոռում , անիծում, միայն այստեղ են խոսքերս հորդում, իսկ հեռախոսը ձայնս խեղդում է, ձեռքերս դողում, իսկ սիրտս ` մրրկում: