Տարվա առաջին պոստ
Ինչու չէի գրում? Զբաղված էի: Տարեսկզբին կազմել էի մի շարք նպատակների ցուցակ (գործնական, կրթական, մարտարվեստային, ալքիմիկ, մոգական վերջիվերջո), ու ջանասիրաբար իրականացնում էի: Նպատակները դեռ շատ են, մեծ մասը ահագին ռեսուրսա խլում, բայց դե բլոգն էլ վերջնական ամայի վիճակի թողնել չեմ ուզում:
Ասելա թե, կաշխատեմ ավելի հետևողական վարել: Թե ոնց կստացվի` միայն Դաոն գիտի, համա օզում չի ասի:
Ու հա, վերջապես գտա գլխավոր էջի համար քչից շատից ներքին աշխատանքս արտահայտող նկար /Կունիյոսի Ուտագավա, "Մարտիկ"/` երևի էս մեկը երկար մնա: