Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Հովազ

Գնահատել այս գրառումը
Եթե ամեն ինձ հանդիպած մարտարվեստ անող մարդու համար, որը գովազդումա սեփական մարտարվեստը` որպես ֆիզիկական ուժ չպահանջող, ֆիզիկապես թույլ մարդկանց համար նախատեսված, հույսը դնող տեխնիկաների/ներքին էներգիայի/նենգության վրա, էդ ամենի շնորհիվ հաղթանակ ապահովող, և այլն, և այլն և այլն... եթե ամեն նման մարդու համար ինձ 100 դրամ տային, ես կգնայի ու չինականում կուշտ հաց կուտեի: Նման համոզմունքը բավականին հեռու է իրականությունից, ու բավականին թունդ է տարածված մի շարք մարտարվեստներ անող մարդկանց մոտ: Օրինակ`

1. Այկիդո

Լեգենդ` այկիդոյի համար ֆիզիկական ուժ պետք չի, կամ շատ քիչ ֆիզիկական ուժա պետք: Ճիշտ տեխնիկա անելուց կարելիա շատ ավելի ուժեղ մարդու գետնով տալ գրեթե ուժ չօգտագործելով:

Իրականություն` այկիդոյի պատրիարք Ուեսիբան մինչև խորը ծերություն զորուգիշեր բոկկենով վարժություններ էր անում, նույնը պահանջելով աշակերտներից, ինչի շնորհիվ ուներ գերամուր մատներ, ձեռքեր, մեջքի ու փորի մկաններ: Ու ընդհանրապես հասուն տարիքում շատ հաղթանդամ տեսք ունեցող տղամարդ էր: Նույնը կարելիա ասել իրա անմիջական աշակերտների մասին` տենց Տոհեյի ձեռների հաստությունը առաջին անգամ որ տեսա, ահագին տպավորվել էի: Բայց դե հիմա որ խնդրես այկիդո անող մարդկանց բոկկենով սուբուրի անել` նենց, որ օդը սուլի, մեծ մասը 200-300ից շատ չի անի: Իմ անձնական լիմիտը 800-նա, դրանից հետո հարվածը հոգնածության պատճառով փչանումա:

2. Վինչուն

Լեգենդ` վինչունը կինա ստեղծել, հետևաբար իրա համար մեծ ֆիզիկական ուժ պետք չի, վինչունով թույլ կինը կարա ծեծի իրանից մի քանի անգամ մեծ մարդու:

Իրականություն` կին ստեղծողի մասին լեգենդը վերցրածա գեղարվեստական վիպակից, ու բացի վինչունից տարածվածա մի շարք այլ չինական մարտարվեստներում: Իրականում վինչունը ստեղծել են մանչուռական դինաստիայի դեմ կռվող հեղափոխականները` պարզեցնելով ու միմյանց ձուլելով էդ շրջանում տարածված կռունկի ու աղոթարարի ոճերը: Հետագայում ոճը տարածվելա դերասանների, հանցագործների ու բժիշկների միջավայրում: Մնացած մարտարվեստներից ավելի քիչ ուժ պահանջելով, բավականին ագրեսիվ ու դաժան ոճ լինելով, ու կառուցված լինելով ուժ ու ջանք խնայող շատ հետաքրքիր շարժման կանոնների վրա, այնուամենայնիվ վինչունը զգալի ֆիզիկական ուժ ու դիմացկունությունա պահանջում` դե որ գոնե կարողանա դիմակայի ուժին տվող մարդկանց վրա տալուն, ապահովի ձեռքերի գերարագ աշխատանքը, ու բավականաչափ ուժեղ, ցնցող հարված գեներացնի "կռունկային" ջանքերի շնորհիվ: Հատկանշական է այն փաստը, որ բոլոր իմ հանդիպած կռվել իմացող վինչունիստները նաև այլ մարտարվեստ գիտեին, ինչպես նաև, նույնիսկ շատ մեծ մկաններ չունենալով, զգալի ֆիզիկական ուժի տեր մարդ էին:

3. Տայցզի

Լեգենդ` տայցզիում սաղ ներքին էներգիայի վրայա, իրա համար ընդհանրապես ուժ պետք չի:

Իրականություն` մի կողմ թողելով, որ տենց ասող մարդիկ որպես կանոն շատ աղոտ ու իրականությունից հեռու պատկերացումներ են ունենում "ցի"-ի մասին, ու որ տայցզիում իրոք ահավոր բարդ ու խորը ներքին ալքիմիկ աշխատանքա արվում, տայցզին նաև հսկայական ֆիզիկական ուժ պահանջող մարտարվեստա: Ուրիշ բան, որ հաճախ ֆիզիկական ուժ զարգացնող տայցզիի վարժությունները կարող են տարօրինակ թվալ բանից չհասկացող մարդկանց: Օրինակ սյունային աշխատանքը, որի ժամանակ գրեթե չեն շարժվում, բայց որը նենցա աշխատացնում մկանները, որ վերջիններս "սյունի" ժամանակ սկսում են ինտենսիվ դողալ ու ձգվել (ինչպես օրինակ լողորդների մոտ): Ու ընդհանրապես, ինչպես կասեր չինական ներքին ոճերի լեգենդար վարբեդ Սուն Լու Տանը` "ցի-ն հենվումա արտաքին ուժի վրա":

p.s. Ինչու հովազ? Ուղղակի հովազը շաոլինյան կանոնիկ հինգ կենդանիների շարքում խորհրդանշումա ֆիզիկական ուժը, արագությունը ու թափը:

Ուղարկել «Հովազ"» Digg-ին Ուղարկել «Հովազ"» del.icio.us-ին Ուղարկել «Հովազ"» StumbleUpon-ին Ուղարկել «Հովազ"» Google-ին

Թարմացել է 27.10.2011, 00:18 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Virtute non Armis

Մեկնաբանություն