Այսօր մամա եմ
12.10.2011, 11:05 (2120 Դիտումներ)
Որոշեցի , քանի աշխատանքի չեմ, միքիչ մամայություն անեմ: Անցա գործի, դե հայկական տրամադրությունս տեղի տվեց ու.....Հարիսա եմ պատրաստում: ԴԵ եփելու ընթացքում միսը ոսկրահան արեցի, ոսկորները կիսամսոտ դրեցի մի կողմ......Փոքրիկս եկավ, ու չարաճճի կերպով սկսեց ոսկորները ցիրուցան անել, մի մասը կրծոտել......Անկեղծ ասած իր համար անսովոր էր, մաման -աշ է պատրաստում, հետաքրքիր նայում էր ու ուրախանում, վազվզում կողքերս, շատախոսում: Մեկ էլ,թե,- ՄԱՄ....տատին երբ ա գալու
- շուտով , ջանս,
Քիչ անց նորից է հարցնում,
_մամ, բա տատին չի գալիս?
_Կգա, բալես, ինչի ես հարցնում?
_ դե որ գա ասի, այ աղջիկ էնտեղ լիքը միս կա, տուր թող երեխեն ուտի, ոսկորնա կրծում:
Ես մի պահ քարացա.........որքան եմ հեռացել ընտանիքիցս, երեխուցս.....ախր ինձ վաղուց մայր չեմ զգացել: Երեխան շատ տեղին նկատողություն արեց,ու ես ամաչեցի, Իրոք ամաչեցի:
Երբեք գործը մի գերադասեք ընտանիքից, ու ինչ էլ լինի, ուր էլ լինենք....ընտանիքը առաջնային է: Ես կորցրել եմ այդ տարիներից մեծ հատվածներ: Դուք մի կորցրեք, որքան էլ որ կարևոր լինի աշխատանքը:








