Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում: Բարձրացնում է նա ինձ վերև Ու այնտեղից ցած գլորում: Թևեր տալիս ու այն այրում, Հույս է տալիս ու այն խլում: Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում