Նայել RSS հոսքը

Սիմա Հ.

կիսատ համբույր........

Գնահատել այս գրառումը
կիսատ համբույր....

կարծես արբած եմ....ու մտքերս հեռուներում ճախրում են..ու կարծես ես մի քիչ էլ հոգնած եմ, հալված եմ կարծես, մաշված էլ եմ...



Ու հիմա փորձելու եմ անդրադառնամ մի երևույթի, որ մեծամասնության խոսալու ու քննարկելու առարկանա` դրա առեղծվածային լինելու պատճառով...ՍԵՐ...
բայց իմ աչքերով, իմ կյանքի կերտածով...


Սկզբում ասեմ, որ բոլորի պես, ինձ էլ հենց հարցնում են սիրուց, ինձ թվումա ես գիտակ եմ :Դ ես ամենալավ ու խելացի խորհրդատուն եմ :Դ
Իրականում ես էլ հերթական մահկանացուն եմ աշխարհիս երեսին, որ ձգտում եմ սիրեմ ու սիրված լինեմ, կամ ոնց ցիտատնա հիշացնում- հասկացված լինեմ :ՃՃՃ

Ես ռոմանտիկ մարդ չեմ, բայց ապրում եմ երազներով ու մտքերումս...ԻԴԵԱԼ ասվածը շատ կենտրոնացվածա ոնց իմ, նենց էլ բոլոր Կշեռքների մոտ, ու էտ շատ խանգառումա ապրել...
Սիրել ասոելով տարիքային տարբեր փուլերում տարբեր բաներ եմ հասցրել հասկանամ, բայց ինչ որ կետեր կան, որ մոտս անփոփոխ են մնում.

Սիրել կարանք բոլորս, բայց ոչ միշտ, ու էտ զգացմունքը կախվածա մեր ընկալումներից, մեր աշխարհայացքից, մեր մտածելակերպից ու ապրելակերպից, ըստ դրա ես իմ մեջ առանձնացնում եմ մի քանի տեսակ սիրողների :Դ
1.մարդիկ, որոնք ոչ թե սիրում են օբյեկտին, այլ իրենք իրենց սիրելու պահին, իրանց զգացմունքները....
2.մարդիկ, ովքեր միշտ ու անդադար սիրում են.....անկախ օբյեկտի փոփոխության հաճախությունից
3.մարդիկ, ովքեր <<ՍԵՐ>> բառը դեռ միայն ֆիլմերից ու ընկերուհու պատմածից գիտեն
4.մարդիկ,ովքեր սիրել գիտեն, բայց չգիտեն գնահատել, դրա համարել սերը ոնց ներսա մտնում նույն ճանապարհով էլ դուրսա գալիս :<<<
5.մարդիկ,ովքեր ամբողջ կյանքի ընթացքում սովորում են սիրել, ամեն անգամ ավելի մեծ ուժով ու նվիրվածությամբ....

/ես չգիտեմ որ մարդկանց խմբին կհամապատասխանեի ավելի շատ, երևի 2 և 5 խմբերին :>>>/

Մարդու սիրահարված կամ կրքերի արթնացման շրջանը իմ համար շատ ու շատ հետաքրքիրա բացահայտելը....Ամեն մեկի կիսատ համբույրը յուրովիա քաղձր ու հոգով լի, ամեն մեկի կիսատ թողած պատմությունը ինքնատիպա ու եզակի, միշտ սովորացնող ու բավանդակալից....
Բայց շատ դեպքերում մարդու ինքնահաստատված չլինելը խանգառումա տեսնելու դիմացինին....
ինչ վերաբերվումա ինքնահաստատման փուլին, ես դրա մասին ունեմ իմ տեսանկյունները.
մարդու ինքնավստահության աստիճանը տատանողական դիրք ունի, ու ըստ դրա շարժման էլ մարդու գիտակցական աշխարհում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ.
1.մարդ կայացման հետ մեկտեղ իր մտային աշխարհում ստեղծում է արժեքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում չեն դադարում լինել կարևոր, խոսքս իհարկե կայացած մարդու արժեքների մասին ա:
2.ինքնահաստատված մարդը չի փորձում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել ու կամ ինքն իրեն արդարացնել
3.հասուն մտածելակերպ ունեցող մարդիկ փողին վերաբերվում են որպես զենք իրենց ձեռքին, այլ ոչ թե դառնում են զենք :>> Էս էլ արժեքային համակարգի որոշ մասա կազմում
4.ինքնավստահ մարդիկ չեն փորձում բոլորին դուր գալ ու լինել կենտրոնում
5.և վերջում նրանք չեն նեղսրտում մանրուքներից, անհրաժեշտ դեպքում փոխում են վերաբերմունքը...
:>>>
Բացի ինքնահաստատված լինելուց մարդը պետքա որոշ զարգացած էլ լինի, որ կարողանա ըմբռնել >սեր< տերմինը փակագծերից դուրս, աբստրակտ դաշտում, աստրալ մարմնով...
Մեր հայ ազգի <<ջահելների>> մոտ զարգացվածության ու մակարդակի շաաատ ու շաաատ ցածր աստիճանա, որ գալիսա գիրք չկարդալուց, խելացի կինոներ չնայելուց ու առհասարակ <<բիսետկա>> մաշացնելուց....Իրանք սոովորաբար փորձում են կանգնեցնել նրանց ովքեր առաջ են անցնում, բայց ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ պետք չի կանգնել նախնադարում, դոփել տեղում, ու գոռալ առաջ ընթացողների ետևից, դա չի օգնելու հաղթել ...զուտ հետ կմնաք ու վերջ......


ու վերջում ուզում եմ մի քանի տողով համառոտ բնութագրեմ ինչ եմ ես հասկանում սիրել ասելով...
Սիրել չեմ համարում, երբ մեկի համար դու ինքդ քեզանից, քո անցյալից ու ներկայից հրաժարվում ես, ու պատրաստ ես զոհել ամեն ինչ.....
Սիրել չեմ համարում, երբ հարաբերությունները հիմնված են կապվածության ու սովորության վրա...
Սիրել հասկանում եմ, երբ մեկը առաջին հերթին քո լավ ընկերնա, ով հասկանումա միմիկաներդ, հետո քո հարազատնա, որին վստահում ես քո պես, ու վերջում` են մարդնա, ով հարգումա քո որոշումները ու հաշվիա նստում քո կարծիքի հետ
Ինձ թվումա շատ դեպքերում հարգանքը կարա դառնա սեր, ու ռեալ սեր, ոչ թե հաշվարկով, հարմարվելով, չնայած ես հաշվարկին դեմ չեմ :Դ ամեն դեպքում քայլ անելուց առաջ պետքա բոլոր փաստերը հաշվի առնել....


ՄԻ խոսքով ես փոստով ուզում եմ որոշների պատկերացումներում ինչ-որ բան փոխեմ դեպի դրական, հուսով եմ կստացվի :>>>

Ուղարկել «կիսատ համբույր........"» Digg-ին Ուղարկել «կիսատ համբույր........"» del.icio.us-ին Ուղարկել «կիսատ համբույր........"» StumbleUpon-ին Ուղարկել «կիսատ համբույր........"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն