Ակրոբատիկայի մասին
Շերթել կարդալուց /հա, ինքը հենց էն բոբոշնա, որի 1926-ին հրատարակած մոգության մասին աշխատությունը կար Ադոլֆ Հիթլերի գրադարանում: Հիթլերի օրինակը պահպանվելա իր իսկ նշումներով ու էքսլիբրիսով` ընդ որում շատ հետաքրքիրա հետևել, թե ոնց են աշխատության իդեաները ազդել ֆյուրերի հետագա աշխարհայացքի ձևավորման վրա: Ինչևէ, գրառումը դրա մասին չի/ ռաստ էկա շատ հետաքրքիր մտքի:
Մինչդեռ Շերթելը համամիտ է մի շարք այլ մտքի դպրոցների հետ էն հարցում, որ մոգի մարմինը պետքա հոյակապ մարզված ու ճկուն լինի, նա չի բավարարվում հասարակ սպորտով ու գիմնաստիկայով, ու առաջարկումա սեփական գիմնաստիկ վարժությունների կոնցեպցիա /որը կասկածելիորեն հիշացնումա որոշակի հինդու հատհա-յոգայի ու տիբեթական յանտրա-յոգայի կոնցեպցիաներ/: Ինչևէ, հետաքրքիրը դա չէ, թեկուզ իհարկե հաճելիա երբ գտնում ես սեփական մտքերին համահունչ մտքեր: Հետաքրքիրն այն է, որ հեղինակը նշումա, որ կրկեսային ու սպորտային ակրոբատիկան ունի կրոնամոգական արմատներ:
Դա արթնացրեց հետաքրքրությունս: Տեղյակ լինելով, որ մարմնի հատուկ դիրքերը հնուց ի վեր օգտագործվել են շամանների, յոգերի, մոգերի, ալքիմիկների ու նման ժողովրդի կողմից, ակրոբատիկայի մասին առաջին անգամ էի լսում: Քանի որ նման հայտարարությունները նույնիսկ հեղինակավոր աղբյուրներում ռաստ գալուց հալած յուղի տեղ ընդունելու սովորություն չունեմ, մի քիչ փորփրեցի: Պարզվեց այո, ամենահին ակրոբատիկ հնարքներ պատկերող նկարները, օրինակ Կրետե կղզում գտնվածները /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/, ակրոբատներին հավանաբար իրոք ինչ-որ կրոնական ծիսակարգի կոնտեքստում են պատկերում:
Օգտակար գիտելիք է` մյուս անգամ կրկես գնալուց մեկի վրա տպավորություն գործելու համար![]()