Մնաս բարով… (հեղինակ ` Մերի)
Ողջյուն:Սա թերևս վերջին ողջյունն է, որ կարող եմ քեզ տալ:Ուզում եմ, որ ներես ինձ:
Արտասվում եմ, բայց կփորձեմ արտասուքի միջոցով անգամ ավարտել այս նամակը, որ երկար ժամանակ չէի կարողանում գրել:
Ուզում եմ, որ իմանաս. Ես քեզ միշտ սիրել եմ, և երբեք չեմ մոռանա իմ սիրելի, խենթ, թեկուզ գինովցած, ուրախ, թեկուզ և կռվարար, իմ միակին,իմ <<ՎԱՐՊԵՏԻՆ>>”
Իմ սիրելի ՎԱՐՊԵՏ, ես հասկանում եմ, որ իմ այս քայլով սպանում եմ քո մեջ մի հրաշալի զգացմունք, ես քեզ չափից դուրս շատ եմ ճանաչում, որպեսզի համոզված լինեմ այն բանում, որ դու կոչնչացնես քո մեջ ամեն ինչ ինձ հետ կապված, արմատախիլ կանես…Բայց դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում, ես քեզանից լոկ մի բան եմ սպասում. Մի ջնջի ինձ քո հիշողությունից…
Ներիր, որ չգտա իմ մեջ ուժ անգամ որոշումներ կայացնելու, իմ փոխարեն են դա արել…Քո աշխարհն ուրիշ է, քո կյանքն ուրիշ է, ԴԱ ԻՆՁ ՑԱՎ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ….ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ??? Թերևս ես քեզ սիրել եմ այնպիսին, ինչպիսին կայիր` խենթ ու խելառ:
Ես քո հրաշքն էի:Հիշում ես?մի անգամ ինձ ըտենց ասեցիր, ուրախցել էի, որովհետև մտածում էի, թե ամենալավ բան էր, որ լսեցի էտ օրը քեզանից:Բայց…Նոր եմ հասկանում, որ հրաշքներ չեն լինում:Ու բաժանվեցինք իրարից , հրաշքի նման անհետացա քո կյանքից:Իսկ դու??Դու դեռ կաս իմ սրտում, դու ինձ համար հրաշք չէիր, այլ իրական, ռեալ աշխարհ, որտեղ ինձ զգում էի հրաշք:Բայց չգնացիր իմ կայնքից, ու հիմա էլ չես պատրաստվում գնալ:
Ինչ կասեմ ես քեզ, եթե մի օր կանգնենք իրար դիմաց, ոչինչ երևի:Բայց…Չէ, Չէ կասեմ, կասեմ, որ կյանքում ոչ մի անգամ չեմ փորձել ուրիշի մեջ քեզ փնտրել, ուրիշի մեջ քեզ փնտրել, ուրիշին ասել, որ հեսա էն մեկը, որին սիրում եմ, էն մեկը, ով հանդիսանումա բոլորի իդեալը:
Կես տարի, հետո 1, հետո 2, 3, 4, 5, 6 ու???Ու ոչինչ էլի չի փոխվի, ես կգտնեմ նրան ում կսիրեմ, բայց ոչ քո նման:Նա էլ կսիրի ինձ, բայց ոչ քո պես:Ինքը ինձ չի խաբի, ես էլ իրան:
Բայց քո աշխարհը կոպիտ է, անսիրտ, ես ցավով եմ դիտում այն, թե ինչպես ես դու քեզ ոչնչացնում, ցավ եմ ապրում , վախենում եմ, հասկանում ես???:Վախենում եմ քեզ համար, ինձ համար:Հոգնել եմ գիշերները արտասվելուց, աչքերս ցավում են, ես հեռանում եմ, ներիր…
Մնաս բարով…