Նայել RSS հոսքը

Apsara

Աշնան տերև գարնան այգում

Գնահատական. 6 ձայն, 3.67 ընդհանուր:
_Ես քեզ ցույց կտամ իմ այգին, այն միշտ կանաչ է, գիտես՞,- ասաց արքայազնը:
_Իսկ այնտեղ ծաղիկներ կա՞ն,- հարցրեց փոքրիկ արքայադուստրը:
-Իհարկե կան, այնտեղ գարնան բոլոր ծաղիկներն են, առաջինից մինչև վերջինը, ձնծաղիկ, մանուշակ, կակաչ...
_Օ, հիանալի է, այդ դեպքում ես կգամ, իսկ որտե՞ղ է այն:
_Այն շատ մոտ է, հենց այստեղ, փակիր աչքերդ ու նայիր, տեսնու՞մ ես, քեզանից աջ յասամանի ծաղկած մի մեծ թուփ է, իսկ նրա տակ կանաչ խոտի մեջ մանուշակներ են:
_Տեսնում եմ, շատ գեղեցիկ է, իսկ ահա այնտեղ՝ ծաղկած ծիրանենիների մոտ շուշաններե են: Իսկ սա ի՞նչ է, կախարդա՞նք....
_Կախարդանք է գարնան, դրանք ձնծաղիկներ են, տարբեր գույների՝ մանուշակագույն, կապույտ, երկնագույն, դեղին, սպիտակ...
_Եկ զբոսնենք, ինձ այստեղ շատ է դուր գալիս, հաաաաաաաաաա, ինչ հսկայական ծառ է այնտեղ՝ այգու կենտրոնում:
_Դա իմ այգու ամենագլխավոր գեղեցկությունն է, ոչ ոք չգիտի թե ինչպես է այն անվանվում, ծաղիկները ջրաշուշանների են նման, բույնը հաստ է, արմատները խորը, հենց նրա շնորհիվ է, որ այստեղ միշտ գարուն է:
_Հիանալի այգի է, այստեղ նույնիսկ անյուտայի աչիկներ կան, ինչ գեղեցիկ է:
Երկար զբոսնեցին արքայզնն ու փոքրիկ արքայադուստրը:
_Փոքրիկ արքայադուստր, շուտով կմթնի, այգին պիտի քուն մտնի, որ վաղն էլ նույն գեղեցկությամբ փայլի մեր առջև: Քեզ այն դու՞ր եկավ, դու վաղն էլ կգա՞ս:
_Այն հիասքանչ է, խոսք չկա, բայց կա մի բան, որը ես մի քիչ ուշ նկատեցի, այն քո այգու ամբողջ գեղեցկությունը խամրեցնում է, նրա պատճառով ծաղիկները լռում են, արև փակվում ամպի ետևում:
Քո ամենակարևոր հսկայական ծառի վրա մի աշնան դեղին տերև է օրորվում, իր օրորով սառը քամի է ստեղծում և ծաղիկները մրսում են. ես էլ այն պահից, երբ նրան տեսա սկսեցի մրսել: Դու պիտի պոկես տերևը աշնան, քանի մեկն է դեռ…
_Օ Փոքրիկ արքայադուստր, դա տխրությունն է իմ հրաշք այգում, ես ոչինչ չեմ կարող անել: Բայց միթե այս բոլոր ծաղիկները, ծաղկած թփերը, կանաչ ծառերը, կապույտ երկինքը և մեղմ արևը քեզ ետ չեն կանչում, ու չեն տաքացնում:
_Ես վաղը չեմ գա, վաղն այստեղ ավելի ցուրտ կարող է լինել: Ես ցուրտ չեմ սիրում…

Ուղարկել «Աշնան տերև գարնան այգում"» Digg-ին Ուղարկել «Աշնան տերև գարնան այգում"» del.icio.us-ին Ուղարկել «Աշնան տերև գարնան այգում"» StumbleUpon-ին Ուղարկել «Աշնան տերև գարնան այգում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. armena-ի ավատար
    ինձ դուր է գալիս,շատ բարի է