Նայել RSS հոսքը

Hab

Զբաղված ենք- 2

Գնահատել այս գրառումը
Բոլորը շտապում են, անդադար խոսում, դասախոսում, դատարկում բոլոր ցայտաղբյուրները, սրբում ճակատից գլորվող քրտինքները, հոգնում, բայց նորից խոսում, շտապում, իրենք էլ երևի չեն իմանում ուր, բայց շտապում, բոլորն են շտապում: Բոլորի ձեռին դրամապանակներն են, բայց դրանք դատարկ են ..Արվեստագետները նոր մոլորակներ են հորինում և համոզում արվեստից չհացկացողներին, որ երկինքը կարմիր է, հողը կապույտ, արևը լուրջ և անհուսալի հիվանդ է, դրանից էլ անընդհատ ջերմում է, լուսինն էլ շատ վաղուց հորինվել է սիրահարների կողմից, այդպես էլ մնացել է.....Ամեն ինչ խառն է ու աբստրակտ, ջղային է ու վախենալու: Ստոպ, վերջացրեք, բավական է: Առանց այն էլ , մեր բոլորի ձայները լսելուց հետո, երկինքը բարկացել է , ու անձրև է թափվելու..էն էլ ինչ անձրև` մեեեեեեծ կաթիլներով ..ու գիտեք ինչ է անելու ?` կաթկթալու է անդադար, խոսելու է , խոսելու ու բողոքելու, տեսնենք դա մեզ դուր կգա?...........................
Անձրև, իմ գլխին մի կաթա, հա?? Տես ես արդեն ուղիղ մի ժամ ա, որ չեմ խոսում, իսկ եթե ուզում եմ խոսել` գրում եմ, գրում եմ, գրում, խոսում եմ, վաաայ , էս ինչ ասեցի...

Ուղարկել «Զբաղված ենք- 2"» Digg-ին Ուղարկել «Զբաղված ենք- 2"» del.icio.us-ին Ուղարկել «Զբաղված ենք- 2"» StumbleUpon-ին Ուղարկել «Զբաղված ենք- 2"» Google-ին

Պիտակներ: անձրև, մարդիկ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ameli-ի ավատար
    Լավն էր
  2. Hab-ի ավատար
    Շնորհակալ եմ...