Նայել RSS հոսքը

Hab

Զբաղված ենք...

Գնահատել այս գրառումը
Վերջերս աշխարհում ավարտվեց գրամեքենաների արտադրությունը, պայթեց Ֆուկուշիմա 1 ռեակտորը, ոմանք ծնվեցին, ոմանք մահացան , ի վերջո սպանվեց համաշխարհային չարիք դարձաձ բեն Լադենը.... Իրադարձությունները կանցնեն ու կգան, լրագրողները կհայտնվեն թեժ կետերում, կխոսեն, կխոսեն, մամուլում կգրեն Կուբայի ` ամենաերկար 70 մետրանոց ծխախոտի մասին, պարապ ինտելիգենտները կկարդան այդ լուրը թերթերում ու նախանձից կպայթեցնեն իրենց թոքերը, "ռոզովի" երկարափեշ խալաթով կնիկները ջազվեն ձեռքներին կվազեն Վարդուշ հարևանուհու տուն` քննարկելու սերիալները` ընդ որում թաղել-հանելով խեղճ դերասաններին, երիտասարդները օր ու գիշեր կշարունակեն գամված մնալ համակարգիչներին,/ ի դեպ, ասում են` նոր սարք են հորինել- շուրթերդ կպցնում ես համակարգչին ու համբուրում այն` համբույրդ փոխանցվումա թեկուզ Հայաստանից Ավստրալիա/: Մի քանի տարուց համակարգչի թեթև "ձեռքով" սեքսով էլ կզբաղվեն , այ էդ ժամանակ լրիվ տեղին կլինի "Не виноватая я..." արտահայտությունը, հայ երեխաներն էլ կուրախանան " Ուրախ ֆերմայում" տանձ ու խնձոր աճեցնելով ու պահեստավորելով, միևնույննա խնձորի գինը թույլ ա տալիս խաղերով բավարարել ստամոքսիդ պահանջները.... Ու Երկիրը զայրույթից կգլորվի այս ու այն կողմ, կճաքճքի, ջրհեղեղներ կլցնի մարդկանց գլխին` սթափեցնելու ու ուղեղի բորբոքումը ջրալվացումով մաքրելու համար, կվերացնի մարդածին "բարիքները", բայց նույնն է, Երկիր ջան, մենք դեռ չենք վերացրել բոլոր "բեն Լադեններին", մենք չենք հասցրել կառուցել բոլոր երկնաքերերը, մենք դեռ Աստված ենք փնտրում..................................

Ուղարկել «Զբաղված ենք..."» Digg-ին Ուղարկել «Զբաղված ենք..."» del.icio.us-ին Ուղարկել «Զբաղված ենք..."» StumbleUpon-ին Ուղարկել «Զբաղված ենք..."» Google-ին

Մեկնաբանություն

  1. Morg-ի ավատար
    Լավն էր...
  2. Hab-ի ավատար
    Շնորհակալ եմ..