28.04.2011, 03:57 (2270 Դիտումներ)
Երգ, որը իմ համար «մեղավոր հաճույք» է, ու որ թաքուն եմ լսում, ինչա մարդիկ չիմանան` տենց երգ զարմանալիորեն չկա: Մի պարզ պատճառով` ես վաղուց արդեն դուրս եմ էկել հուդաքրիստոնեական մեղքի/մեղավորության կատեգորիաներով մտածելու սովորությունից, ոչ էլ սովորություն ունեմ ինչ որ բան թաքուն անել:
Մի անգամ Շաոլինում չան-բուդդիզմի երկրորդ պատրիարք Հուեյկեի մոտ էկավ իրա աշակերտներից մեկը ու խնդրեց.
- Ուսուցիչ, ազատիր ինձ մեղքերից:
- Բեր ինձ քո մեղքերը, ու ես քեզ իրանցից կազատեմ,- պատասխանեց Հուեյկեն:
Աշակերտը մտորելով հեռացավ: Մի քանի օրից էկավ:
- Ուսուցիչ, երբ փնտրում եմ մեղքերս, չեմ գտնում:
- Ես քեզ արդեն իրանցից ազատեցի:
Ինչևէ, առանց երգ չմնալու համար... Շատ լավ մեղսավոր երգա: 