Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Գնումներ, ինչպես նաև մի քիչ Աբրամելինի յուղի մասին

Գնահատել այս գրառումը
Էս քանի օրը հարևանությամբ նյույէյջական-շիզոթերիկ խանութ գտա:Կոչվում էր խանութը Om Ezoterik, ja ja:


Չիմացողների համար ասեմ - էդ էն խանութներիցա, որտեղ կարելիա գնել ամենինչ հարուստ ու բովանդակալից հոգևոր /հոգեկան?/ կյանքի համար: Օրինակ Գուրու Շրիբիվիվսենախուի բազմահատորանոց հավաքածու: Կամ զանազան հրեշտակների տեսքով վզնոցներ: Կամ մադամ Բլավացկայայի արձանիկ: Կամ Չինաստանում շտամպովկա արած վուդուիստական թալիսմաններ: Կամ բուրումնավետ փայտիկներ` էն որ վառում ես, պիտի սանդալի կամ ժասմինի հոտ գա, բայց մեծ մասից վառած փեդի ու օճառի հոտա գալիս: Եթե իհարկե թանկանոցներից չեն: Վերջիններից իրոք նորմալ հոտա գալիս:



Ինչևէ: Բանն այնա, որ նման խանութներում երբեմն իրոք կարելիա ռաստ գալ խելքը գլխին ապրանքի: Ասելա թե` պետքա իմանալ թե ինչ ես ման գալիս, ու չշեղվել խայտաբղետ ու գույնզգույն նյուէյջական մերչանդայզի ու մարքեթինգի վրա: Նմանա նրան, որ աշխարհի կեսը գիտի պրինցիպիալ անպետք, քիչ էֆֆեկտիվ ու պրիմիտիվ "Գաղտնիքը" գրքի մասին, իսկ ասենք Յուլիուս Էվոլայի /Introduzione alla Magia գրքում նենց բաներ են պահի տակ հանդիպում, որ մարդ զարմանումա, թե ինչքան առատաձեռնա կարելի լինել նման բան տպագրելու համար/ կամ Էրնստ Շերթելի /վերջինիս մոգության մասին գիրքը կար Հիթլերի գրադարանում, ու ֆյուրերի կոմից մատիտով նշված էին իրան հետաքրքրող տեղերը: Օրինակ` “He who does not have the demonic seed within himself will never give birth to a magical world.”/ մասին գիտեն հատուկենտ մարդիկ:

Վերադառնալով խանութին: Շրջելով խայտաբղետ դարակների կողքով, ամեն տաս քայլը մեկ խայտաբղետ սիրունիկ մասսաների համար նախատեսված խաղալիքների կույտերի արանքներում նկատում էի նենց բաներ, որ հեչ ավելորդ չէր լինի ունենալ: Օրինակ վերոնշյալ Էվոլայի ալքիմիայի մասին աշխատանքը /մի տարիա ինչ ունեմ/, կամ վերոնշյալ Շերթելի գիրքը /որը մինչև վերջերս անգլալեզու աշխարհում ուղղակի չկար, իսկ հիմա կա, համա շատ միջակ թարգմանությամբ/: Բայց դե գնեցի ընդամենը մի քանի բան`

- Ալիսթեր Քրոուլիի Տարոյի դեք: Իմ հին դեքը ինձ որոշել էր լքել` վստահ եմ, ներկայումս ավելի քան արժանի ու բանիմաց ձեռքերումա: Նորը գնեցի ավելի շատ նոսթալգիկ նկատառումներից ու մի էրկու իդեա ստուգելու համար` պրակտիկ առումով դիվինացիայի համար Ի-ցզին եմ օգտագործում:

- Վերը նշած բուրումնավետ փայտիկներից, բայց որակով ու թանկանոց տարբերակը: Դարչինի հոտովը շատ լավնա, ժասմինը պակաս լավը չի:

- Մի տուփ խելքը գլխին մատե: Թեթևակի մեղր ավելացրած` խիստ համովա դառնում:

- Աբրամելինի յուղ:

Կլասիկ տարատեսակը շատ թեթև ու օդային բնույթ ունի, ակցենտը դրածա խնկեղեգի ծաղկային բույրի վրա: Բնույթով նմանա մեռոնի` ինչը զարմանալի չի, քանի որ բաղադրությունը գրեթե կրկնումա Ելք 30:23 ում նկարագրածը: Հայերեն տարբերակում, ի դեպ, բաղադրատոմսը տվածա ոչ կորրեկտ: Օրիգինալ բաղադրատոմսում ոչ մի ընտիր ծաղիկներ չկան, բայց թե Աստվածաշնչյան թարգմանչաց սխալները հին ու բարի քրիստոնեական ավանդույթ են:

Իսկ դե հենց Աբրամելինի յուղի բաղադրատոմսից հանել են կասսիան ու փոխարինել դարչինով: Իրանք նման են, գրեթե նույնը, հետևաբար կամ միջնադարյան կաբբալիստ մոգերը կասսիա չէին ճարում ու տեղը կրկնակի դարչին լցրին, կամ ուղղակի հարգելով Սուրբ Գիրքը`սեփական մոգական օպերացիաներում չէին ուզում կրկնել Սուրբ Արարողություններում օգտագործվող յուղը, դրա համար մի բան միջից հանեցին:

Նոր բաղադրատոմսում /Մաթերս-Քրոուլիի բաղադրատոմս/ խնկեղեգի փոխարեն գալանգալ են լցրել: Թարգմանչական սխալներ կան ոչ միայն Աստվածաշնչում, Մաթերսը "Աբրամելին Մոգի Սուրբ Մոգություն" գրիմուարը թարգմանելուց խնկեղեգը` կալամուսը, շփոթել էր գալանգալի հետ: Դրանից բացի նոր բաղադրատոմսում ավելացրածա դարչինի /էս մեկը ով գիտի դիտմամբ են արել/ քանակը, ինչի հետևանքով յուղը ծանրացելա ու արտահայտված հրեղեն բնույթ ստացել: Մաշկին քսելը բառիս բուն իմաստով վառռռումա:

Թե որ բաղադրատոմսնա ավելի լավ` տարբեր կարծիքներ կան: Երևի կախվածա նրանից, ինչի համարա օգտագործվում: Նոր բաղադրատոմսը, սխալ լինելով, այնուամենայնիվ շատ էֆֆետկիվ ու հետաքրքիրա, նամանավանդ էքսթաթիկ գնոզիսի վրա հիմնված աշխատանքներում: Իրա սխալը էն սխալներիցա, որոնք հետաքրքիր ու դրական հետևանքների են բերում, շամպայնի նման: Բայց դե անձամբ ես գնեցի դասականը` որպես իմ ներկայիս նպատակներին ավելի համապատասխան:

Ուղարկել «Գնումներ, ինչպես նաև մի քիչ Աբրամելինի յուղի մասին"» Digg-ին Ուղարկել «Գնումներ, ինչպես նաև մի քիչ Աբրամելինի յուղի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Գնումներ, ինչպես նաև մի քիչ Աբրամելինի յուղի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Գնումներ, ինչպես նաև մի քիչ Աբրամելինի յուղի մասին"» Google-ին

Թարմացել է 29.03.2011, 17:43 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. Skeptic-ի ավատար
    Տեսնես՝ ոմն նյու-էյջեր կարդացե՞լ ա էս գրառումդ:
  2. Leo Negri-ի ավատար
    Ասա ոմն քրիստոնյա չկարդա ու դնի սկսի ապացուցել, որ հայկական Հին Կտակարանի թարգմանությունը հրեական բնօրինակից ճիշտա:
  3. Skeptic-ի ավատար
    Ո՞նց, փորձում ես կասկածի տակ դնել հայերեն Աստվածաշնչի «թագուհի թարգմանութեանց» անվանո՞ւմը...

    Վալհ Դժոխքը սպասում է քեզ:
  4. Leo Negri-ի ավատար
    Չէ հա: Ընդամենը գրում եմ, որ երբ Աստված Մովսեսից պահանջումա 500 սիկղ /հրեական շեքել կոչվող չափի միավոր/ զմռնենու խեժ /զմուռս/, իսկ հայկական տարբերակում դա թարգմանվածա որպես "զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ", ապա միակ ծաղիկը, որի մասին կարելիա խոսալ, "Մանուշակ" մանկապարտեզնա:

    p.s.
    Говорят, что есть рай, говорят, что есть ад;
    После смерти туда попадешь, говорят,

    В долг живем на земле, взявши душу в займы, -
    И надеждами тщетными тешимся мы.

    Но, спасаясь от мук и взыскуя услад,
    Невдомек нам, что здесь - тот же рай, тот же ад!

    Золоченая клетка дворца - это рай?
    Жизнь бродяги и странника - ад? Выбирай!

    Или пышный дворец с изобильем палат
    Ты, не глядя, сменял бы на драный халат?! -

    Чтоб потом, у ночных засыпая костров,
    Вспомнить дни, когда был ты богат, как Хосров,

    И себе на удачу, себе на беду
    Улыбнуться в раю, Улыбнуться в аду!