Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Կրոնական

Գնահատական. 2 ձայն, 2.00 ընդհանուր:
Մի քիչ ուղեղի մարզանք, թե չէ էս քանի օրվա խիստ մասնագիտական զբաղմունքներից սկսել էր աշխատել զուտ մասնագիտական ուղղությամբ:

Հուդայական /ու ոչ միայն/ ծագում ունեցող ցանկացած միաստվածություն քարոզող կրոն կարելիա բերել հետևյալ ընհանուր ատրիբուտների`

1. Աստված կա, ու ինքնա ստեղծել ամեն ինչ:
2. Աստված մի հատա, մնացած ազգերի աստվածները աստված ձևացող դևեր են կամ սնահավատության հետևանք, բայց ցանկացած դեպքում աստված չեն:
3. Աստված ստեղծելա նաև մարդուն սեփական կերպարանքով ու տվելա ազատ կամք չար ու բարի արարքների համար:
4. Չար են աստծո կողմից արգելված կամ աստծուն դուր չեկող արարքները, բարի են աստծուն դուր եկող արարքները:
5. Մարդ աստծո սեփականություննա, հետևաբար պետքա ենթարկվի ու երկրպագի անկախ իրեն տրված ազատ կամքից:
6. Աստված սիրումա իր զավակներին, բայց հարկ եղած դեպքում դաժանորեն պատժումա:
7. Մահանալուց հետո աստված դատում, իսկ հետո պարգևատրում կամ պատժումա մարդկանց, կախված արարքներից:
8. Աղոթելը դուրա գալիս աստծուն, հետևաբար բարիքա: Աստծուն նաև դուրա գալիս, երբ մարդ հրաժարվումա իրեն դուր էկող արարքներից: Նման հրաժարվելը նույնպես բարիքա:
9. Աղոթելով նաև կարելիա աստծուց տարբեր բաներ խնդրել: Խնդրանքը չկատարելը ոչ մի բան չի ասում աստծո ուժի մասին, կատարելը հստակ մատնանշումա, որ աստված ամենազորա:
10. Աստծո հաստատած կրոնը միակ ճշմարիտնա Երկիր մոլորակի վրա:
11. Աստված ամենազորա ու բարի, բայց իրա կամքը անմեկնաբանելիա: Դրանով են բացատրվում երկրագնդի վրա կատարվող բազում էպիդեմիաները, աղետները, ցեղասպանությունները ու պատերազմները:

Իհարկե, ցանկության դեպքում դեռ շատ ընդհանուր գծերա կարելի գտնել, բայց դե հերիքա:

Ուղարկել «Կրոնական"» Digg-ին Ուղարկել «Կրոնական"» del.icio.us-ին Ուղարկել «Կրոնական"» StumbleUpon-ին Ուղարկել «Կրոնական"» Google-ին

Թարմացել է 04.03.2011, 00:51 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Nosce te Ipsum

Մեկնաբանություն

  1. Պանդուխտ-ի ավատար
    Մարդկանց իշխելու, նրանց հոգիները գերեվարելու համար հոյակապ է, մանաւանդ որ դարեր շարունակ իշխողները իրենց են վերագրել Աստծու կամքը կատարողի եւ ներկայացուցչի դերը: