Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Խոհարարություն no.1

Գնահատել այս գրառումը
Գրում էի իդեալ տղամարդկանց մասին, մեկ էլ նոութբուքը կախեց: Ամեն անգամ հիշացնում եմ, որ գրել պետքա Վորդում, ամեն անգամ մոռանում եմ: Նման վայրագ վերաբերմունքից մուսան նեղացավ ու փախավ, ու իդեալ տղամարդկանց մասին ես էլ գրել չեմ ուզում: Հիմա չէ: Կգրեմ ինչ որ ուրիշ բանի մասին: Ասենք` խոհարարության:

Տղամարդիկ /եթե հանենք պրոֆի խոհարարներին/ կիսվում են էրկու հոծ բազմության: Որոնք բավարարվում են սեփական խոհարարական հմտություններով /որոնք, ի դեպ, սեփական սահմաններում կարան ահագին լավը լինել, ու գերազանցել նրբերշիկ/ձվաձեղ երկընտրանքը/, ու որոնք չեն բավարարվում, ու մեկ մեկ խոհանոց մտնելուց խոհանոցը թողնում են ավերակների մեջ, իսկ խոհանոցից դուռս են բերում ինչ որ կիսավառած բան, այն հպարտ կոչելով ''նռան հյութի ու սպիտակ գինու մեջ սարքած լանգետ'': Էս քանի օրը ես որոշեցի առաջին խմբից անցում կատարել դեպի երկրորդ խումբ, ու տենալ, թե դրանից ինչ դուրս կգա:

Ամեն ինչ սկսվեց ձկան ֆիլեից: Չգիտեմ ինչը ինձ ստիպեց իրան առնել` երևի նուրբ վարդագույնասպիտակ գույնը: Ձուկը բերեցի տուն ու սկսեցի փորփրել զանազան խոհարարական ձեռնարկները: Գլուխ չհանեցի ու զանգեցի բանից հասկացող մարդու` մորս: Մաման ասեց, որ պետքա ձեթ /ունեի, կռահել էի, որ պետք կգա/ ու պանիրովկայի համար փշրած սուխարիկներ /չունեի/ կամ ալյուր /չունեի/: Ասեցի, որ չունեմ: Ասեց` զգույշ էղի, կկպնի: Ասեցի` զգույշ կլինեմ, ու լսեցի հետագա կարճ կոնկրետ ինստրուկցիաները, ինչից հետո ձուկը դրեցի աղուբիբառի մեջ, վրից լիմոն լցրի ու թավային դնելուց առաջ մի քիչ սպասեցի:

Ձուկը կպավ: Քանի կպած մասը չեր սևացել, քերեցի ու տաք տաք կերա /լավն էր/, ինչից հետո սկսեցի կտորները արագ արագ շուռումուռ տալ: Կտորները /էրկու մեծ ֆիլե/ շուռումուռ տալուց նեղացան ու բաժանվեցին մի քանի փոքր կտորի, որոնք իրանց հեռթին սկսեցի շուռումուռ տալ: Ընթացքում նենց ոչինչ վառեցի ձեռնեռս /ձեթը անողոք թռվռում էր/: Սպասեցի որ կարմրի, վրից լիմոնի հյութ լցրեցի ու կերա: Ամենքնալ համեղ էր:

Ոգեշնչված հաջողությամբ, որոշեցի ձեռք մեկնել խոզի մսին:

Ուղարկել «Խոհարարություն no.1"» Digg-ին Ուղարկել «Խոհարարություն no.1"» del.icio.us-ին Ուղարկել «Խոհարարություն no.1"» StumbleUpon-ին Ուղարկել «Խոհարարություն no.1"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Շատ լավն էր: Ես ձուկ չեմ ուտում: Կարողանում եմ ոլոռով ու մսով ճաշ եփել. իմ սիրած ճաշերից ա: Մի անգամ չեմ հիշում ինչ ճաշ եփեցի, ասեցի՝ մի քիչ էլ բրինձ գցեմ մեջը, տենց մի սուրճի բաժակ, էլի: Գցեցի, մի հո չուռեց, սաղ կաթսան գրավեց: Հետո օրերով ուտում էի էդ արդեն բրնձով փլավը:
  2. Leo Negri-ի ավատար
    Ձուկը շատ համեղ ու կարևոր սնունդա!
  3. kyahi-ի ավատար
    AAAAAAAAAAAA!!!!!!!!!!!!!!!!!!!
    Արս, բրիձը ես էլ եմ տենց պատրաստել մի անգամ ու դրանից հետո աշխատում եմ հեռու մնալ, էնքան էի կերել
  4. ars83-ի ավատար
    Ձուկը... յախք: (փոքր ժամանակվանից ինձ դիտողություն են արել, որ չի կարելի ուտելիքին «յախք» ասել: ) Մանավանդ, որ դրա հոտն ընկնում ա տնով կամ շենքով մեկ ու սկսում ա կպնել հագուստիցդ:

    Բրինձը... հիմա մի փո՜քր էսպրեսսոյի բաժակով եմ գցում: Բա չինացիների ջանը քար ա՞, որ էդքան ուտում են:
  5. Leo Negri-ի ավատար
    Դու ով գիտի իկռա էլ չես սիրի
  6. kyahi-ի ավատար
    Ես ձուկ սիրում եմ մենակ էն ժամանակ, երբ չեն պատրաստում իմ աչքի առաջ, հոտ չի գալիս ուտելուց, մեջը էն մանր մունր փշերից չկա, սակայն, խոստովանեմ ամենաշատը սիրում եմ ձկան գլուխը ուտելՕ_Օ
    Բրինձը շատ վախենալու կերակուրա, ես որ ձգտում եմ հեռու մնալ պատրաստելուց, բայց սիրում եմ…
    Իկռա մաման միշտ սռիպումա, որ ուտեմ վ պրինցիպի համովա, բայց որ մտածում ես ինչ ես ուտում ու ինչքան փոքր ձկնիկներ կարաին լինեին ախորժակդ փակվումա
  7. ars83-ի ավատար
    Ձկնկիթ էլ չեմ սիրում: Ընդհանրապես, ինչ որ ջրում լող ա տալիս, չեմ ուտում, չնայած, երևի դրանք հազար անգամ ավելի մաքուր են, քան խոզն ու հավը, որ ուտում եմ:

    Չծնված ձկներին խղճալու հաշվով... դու չուտես, մի ուրիշ գիշատիչ ձուկ կուտի, այնպես որ արխային կեր, ասում են՝ օգտակար ա: Ես, օրինակ, հավկիթ շատ եմ սիրում, որ մտածեմ դրանից դուրս եկող ապագա ճուտիկների մասին, կմնամ սոված:
  8. kyahi-ի ավատար
    Տես էհ, կակ ռազ հիմա հավկիթ էի ուտում կյանքում չեմ մտածել փոքր հավիկների մասին
    Ձկնկիթների համար ասեմ, քանի որ մամային տարվա մեջ շատ քիչ եմ տեսնում, հետևաբար շատ քիչ էլ ուտում եմ ...