15.01.2011, 03:02 (4176 Դիտումներ)
Նոր տարվա ժամանակահատվածը անցավ հետաքրքիր: Ծանոթացա լավ մարդկանց հետ, տեսա կարոտածս մարդկանց: Մի քանի բան կորցրեցի, մի քանի բան ձեռք բերեցի: Մի էրկու անգամ անհավատալի աստիճանի հառռռռբեցի: Մի էրկու նոր բան սովորեցի` այդ թվում իմ մասին, երբեմն ոչ էդքան հաճելի: Մի էրկու կիլո քցեցի, պետքա մաշացնել: Նպատակներ դրեցի գալիք տարվա համար` գոնե կեսին հասնեմ, էլի լավա: Ինչ էլ լինի, եթե գալիք տարին նոր տարվա նման անցնի, դժգոհ չեմ լինի:
Ավսրիան դիմավորեց շալվարազուրկ մարդկանցով:

Ինչպես պարզեցի, Հունվարի տասը շալվարազուրկների միջազգային տոննա, ու շալվարազուրկ մարդկանց կարելիա տեսնել ոչ միայն Վիեննայում, այլև աշխարհով մեկ: Շատ ուրախացա, այ էս Վաշինգտոնյան պապիկի նման:

Մի պահ ուզում էի Բեննի Հիլլի նման վազեմ շալվարազուրկ աղջիկների հետևից, բայց ինքս ինձ սաստեցի ու ապարդյուն փորձ ձեռնարկեցի լուրջ տեսք ընդունելու: Բայց դե աչքի ծերով մեկա հետևում էի շալվարազուրկ աղջիկներին:
Վեշերս քցեցի տուն ու գնացի համալսարան: Աչքիս նենց ոչինչ դժվար սեմեստրա սպասվում, բայց դե մենք որ օրվա վախեցողն ենք: