Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Պրեզենտացիա

Գնահատել այս գրառումը
Բազում արժանիքներ ունենալով հանդերց, պետքա խոստովանել, որ շալվար արդուկել ես չեմ կարա: Ոնց չեմ ծռում, ոնց չեմ փռում` չի արդուկվում, հո զոռով չի: Էսօր մոտ մի կես ժամ վարի տվեցի, մինչև հաջողվեց շալվարին մարդկային տեսք տալ: Ասա գոնե ջինս լիներ, ջինսի արդուկելը մի 15 րոպեյա մոտս տանում - չէ հա, կոստյումի շալվարն եր` վերջին անգամվա սխրագործություններից ճմռթված:

Բանն այն է, որ էսօր մարքեթինգային պրեզենտացիան էր, մեր խումբը պետքա ներկայացներ չինացիներին հակաբեղմնավորիչ հաբեր նաղդելու պլանը /ավելի տարօրինակելա լինում - մրցակից խմբերից մեկը որոշել էր հնդիկների բիոզուգարաններ նաղդի - երևի տպավորվել էին հնդիկ միլիոնատիրոջ մասին կինոյի զուգարանային դրվագից/: Ինչևէ, հագանք, փողկապը քաշեցինք վզից /փողկապ կապել էլ չգիտեմ, դրա համար շատ ուշադիր եմ վերաբերվում, որ լավ մարդկանց կողմից կապված փողկապները չարձակվեն - թե չէ ստիպված եմ լինում էլի լավ մարդ փնտրել, որ կապի. մի կողմ թողենք էն փաստը, որ շատ շատ էրկու փողկապ կա մոտս` մեկը սիրուն մանուշակագույն, մյուսը կապույտ` ԴՆԲԿ-ի մարտական էմբլեմով/, ու պոկվեցի պրեզենտացիոն խմբի հետ պարապելու:

Էս ես` պրեզենտացիայից առաջ. պատրաստությունը մարտական, բոյով, բուսաթով` ասելա թե պատրաստվում եմ գնամ ցբխեմ:


Պրեզենտացիայի ժամանակ վառռռռռռռռում էինք: Ինձ բաժին էր ընկել տնտեսական անալիզը, մրցակիցները, SWOTը ու լոգիստիկան: Ամեն ինչ ստացվեց ուզածի պես` երբ պետքա, աուդիտորիան ուշադիր լսում էր, երբ պետքա` ծիծաղում /նամանավանց երբ սարսռացնող ձենով սկսեցի պատմել գիշատիչ չինացի մրցակիցների ճիրանների տակից հելնող առողջության ու կյանքի համար վտանգավոր հորմոնալ դեղերի մասին/, երբ պետքա` տեղը տեղին հարցեր տալիս: Կարծիք կա, չափից շատ չէի քայլում, ձեռքերի աշխատանքը նորմալ էր, վիզուալ կոնտակտը սաղ աուդիտորիայի հետ բավարար աստիճանի էր: Մարքերի փոքրիկ գաղտնի անազնիվ հոգեբանական հնարքը աշխատեց փայլուն:


Կարծիք կա` մեր թիմը էսօր ամենալավն էր: Հաճելիա խելոք ու տաղանդավոր մարդկանց հետ գործ անելը:

Էս էլ ես` ուժասպառ տուն էկած: Ինչա նշանակում` սքայպով խոսալուց պահի տակ աչքեր փակելը: Տեղում չափում գծում նկարում են...

Ուղարկել «Պրեզենտացիա"» Digg-ին Ուղարկել «Պրեզենտացիա"» del.icio.us-ին Ուղարկել «Պրեզենտացիա"» StumbleUpon-ին Ուղարկել «Պրեզենտացիա"» Google-ին

Թարմացել է 17.12.2010, 03:41 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. kyahi-ի ավատար
    Դու Արջուկստանի Արջուկների պանծանքն ես
    Ի դեպ, ջինսը կարելիա և չարդուկել, մեկա չի երևում
    ՀԳ ովա՞ ասում տուն արի ու սկայպով խոսա
  2. Skeptic-ի ավատար
    Շնորհավոր

    Հուսով եմ` էստեղ էլ կհասցնեմ շնորհավորել, եթե մինչև քո գալը Քարոն ձյաձյային չհանդիպեմ..
  3. kyahi-ի ավատար
    Վուուոյ...Քարոն ովա՞՞՞
  4. Leo Negri-ի ավատար
    2 Արջուկ

    գրքեր կարդացեք, գրքեր....

    2 Գարդմանյան

    Քարոնը հեչ, ասա Բարոն Սամեդիին չհանդիպես
  5. kyahi-ի ավատար
    էհ, գրքեր... էդ ի՞նչ գիրքա Գարդ
  6. Leo Negri-ի ավատար
    վխվխ
  7. kyahi-ի ավատար
    .
  8. Skeptic-ի ավատար
    Շուշ ջան, հին հունական դիցաբանությունում մեռելներին Հադեսի թագավորություն տանող մակույկավարն ա: Բայց տխուր սմայլիկ մի դիր, որտև ես էլ գաղափար չունեմ, թե Բարոն Սամեդին ով ա:

    Հեսա մտնեմ Վիքիում նայեմ:
  9. Skeptic-ի ավատար


  10. Leo Negri-ի ավատար
    ինքնա որ կա!

  11. Skeptic-ի ավատար
    Աքլորի суровый հայացքը..

    Ու ի՞նչ գործ ունի իմ սիրելի կենդանին իրա ուսի վրա:
  12. kyahi-ի ավատար
    Գաաաաագ ինձ նեղումա
  13. Leo Negri-ի ավատար
    Քանզի ագռավները հաճախ լեշ են ուտում, ապա և պատկերվում են մահվան ու խավարի հետ կապ ունեցող աստվածների հետ: Վառ օրինակ սկանդինավյան Օդինը:
  14. Skeptic-ի ավատար
    Շուշ ջան, ինքը մութ ուժերի տիրակալն ա. ես, որպես հավատացյալ ու ճշմարիտ քրիստոնյա, իրա դեմ անզոր եմ...

    Լյով, մարդիկ ոնց ուզում են թող ագռավներին պատկերեն. ագռավների կտուցին էլ չի:

    Իրանք, մեկ ա, ամենապուպուշ /:լօվե/ ու ամենախելոք կենդանիներն են /կամ գոնե Top-3-ում են/
  15. Leo Negri-ի ավատար
    Լյով, մարդիկ ոնց ուզում են թող ագռավներին պատկերեն. ագռավների կտուցին էլ չի:
    Դե հա: Մահվան աստվածները միշտ էլ օժտված են եղել բացառիկ ճաշակով:
  16. kyahi-ի ավատար
    Բա ես ի՞նչ անեմ Գագ հիշու՞մ ես էն սկզբում, որ ակումբում ինձ նեղում էր, ոնց որ էլի նեղումա
    /գործ տվողի տեսքով նայումա/
  17. Leo Negri-ի ավատար
    Բա ես ի՞նչ անեմ
    /լիմոնի յոգուրտ հուփ տալով/

    Ինչ պիտի անես... հանձնվի...
  18. Skeptic-ի ավատար
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից
    Դե հա: Մահվան աստվածները միշտ էլ օժտված են եղել բացառիկ ճաշակով:
    Ասածս էն ա, որ ագռավներին որպես մութ ու չար ուժերի ներկայացուցիչներ պատկերելը գալիս ա մարդկանց սուբյեկտիվ մտքերից ու ենթադրություններից, իսկ էն, որ ագռավները շատ երկարակյաց են ու խելոք, փաստ ա:

    Մեջբերում kyahi-ի խոսքերից
    Բա ես ի՞նչ անեմ Գագ հիշու՞մ ես էն սկզբում, որ ակումբում ինձ նեղում էր, ոնց որ էլի նեղումա
    /գործ տվողի տեսքով նայումա/
    Ճիշտն ասած մի հատ տարբերակ անցավ մտքովս, որը կապված ա էրեկ տեղի ունեցած հետաքրքիր ու արտասովոր դեպքի հետ. ուրեմն բանկի ընդմիջման ժամին պոկվեցի ինստիտուտի կողմերը` ռեֆերատս տպելու, ու պատահաբար հանդիպեցի KiRa-ին ու Joris-ին, ովքեր խոստացան իմ համար աղոթել Կտուլհուին ու ինձ էլ նույն բանը խորհուրդ տվեցին: Ես, բնականաբար, չընդունեցի բարի խորհուրդը ու գնացի դասախոսին խնդրելու, որ պատասխանելուս օրը հետաձգի: Ի զարմանս ինձ` դասախոսս, ով արժանիորեն համարվում ա Ժողի ամենաօբյեկտիվ դասախոսներից մեկը, առանց հարցնելու մաքսիմում բալը դրեց /ընդ որում` մեր կուրսից ոչ մեկ դեռ նման պատվի չէր արժանացել, չնայած որ ամենաքիչը մի 10 հոգի ինձանից շատ ավելի լավ են սովորում/` ասելով, որ համոզված ա, որ ես գերազանց կարամ պատասխանեմ...

    Կփորձեմ Կտուլհուին աղոթել, չնայած Լովքրաֆտ ընդհանրապես չեմ կարդացել...
    Կամ մի հատ Միկրոնոմիկոն ճարել..
  19. Leo Negri-ի ավատար
    Ասածս էն ա, որ ագռավներին որպես մութ ու չար ուժերի ներկայացուցիչներ պատկերելը գալիս ա մարդկանց սուբյեկտիվ մտքերից ու ենթադրություններից, իսկ էն, որ ագռավները շատ երկարակյաց են ու խելոք, փաստ ա:
    Երկարակյաց, խելոք մութ ու չար ուժերի ներկայացուցիչ են: Օրինակ Օդինի ագռավներից մեկը խորհրդանշում էր հիշողությունը, մյուսը` ինտելեկտը: Զարմանալի չի, որ քրիստոնյաները իրանց չարիք են համարել

    Կփորձեմ Կտուլհուին աղոթել, չնայած Լովքրաֆտ ընդհանրապես չեմ կարդացել...
    Աաայ այսպես:

  20. Skeptic-ի ավատար
    Երկարակյաց, խելոք մութ ու չար ուժերի ներկայացուցիչ են: Օրինակ Օդինի ագռավներից մեկը խորհրդանշում էր հիշողությունը, մյուսը` ինտելեկտը: Զարմանալի չի, որ քրիստոնյաները իրանց չարիք են համարել
    Ընդունվեց:

    Աաայ այսպես:


    /գլուխը տխուր-տխուր կախում ա, որտև հիշեց, որ "Պրոմեթեյը" կիսատ ա թողել ռեֆերատներ գրելու, սեմինարներին ու ստուգարքներին պատրաստվելու ու ինչ-որ ախմախ բանկում ստաժորություն անցնելու ժամանակի հաշվին... /