22.11.2010, 19:56 (3377 Դիտումներ)
Քիչ առաջ Ֆրեյա յուզերին պատասխանս համարվեց սարկազմիկ ու ջնջվեց /չնայած Ակումբի կանոնադրությամբ սարկազմը ու սարկաստիկ գրառումներն արգելված չեն/:
Հուսով եմ գոնե բլոգումս կկարողանամ արտահայտել կարծիքս Ֆրեյայի անչափ օբյեկտիվ ու տեղեկացված գրառման առումով:
Ժող, ինչից եք խորացել...? Եւ ում եք պաշտպանում/փնովում?
ՀՀ անչափահաս լիիրավ քաղաքացիների, որոնց հագուկապի ու հուշանվեր ունենալու համար տարել են քաղմաս?
Կոնկրետ, էս վերջերս, մեր ծանոթներից մեկի ընտանիքում ուղղակի կատաստրոֆա է...
16 տարեկան աղջիկը իբր թե «էմո» է, հագնում է բացառապես սև, աննորմալ սև շպար է անում ու իր պես աննորմալների հետ քաղաքում թրև է գալիս:

Ինչ սարսափելիա կյանքը:
Ասում են, որ ինչ-որ էմոների խմբի է մեջ է, միասին ֆռֆռում են մանկական երկաթուղում, մի քանի անգամ կատու են բռնել սպանել:
Ոչ միայն կատու: Հավաստի աղբյուրներն ասում են, որ դրանք չկնքված էրեխա են բռնե բռնաբարել արյունը խմել դիակը մասնատել կերել: Գանգն էլ հետները ման էն տվել, գանգով ֆուտբոլ են խաղացել:
Բացի դրանից, աղջիկը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել:
Իհարկե ընտանիքի վերաբերմունքը աղջկա նկատմամբ դրա հետ ոչ մի կապ չունի:
Չեմ բացառում, որ նույն կերպ կարող են փողոցներով ֆռֆռալ մարդկանց վնաս տալ, երեխա բռնել-սպանել, եւ այլ կարգի այլանդակություններ....
Ինչ վտանգավորա կյանքը:
Քանի դեռ ինչ-որ մեկը տարօրինակ բաներով ա զբաղվում՝ օրինակ կատու ա քերթում, կամ փողոցում մութ տեղը մարդ ա վախացնում /լավագույն դեպքում/ իմ համար իրանք վտանգավոր են, ու չեմ ուզում, որ փողոցում լինեն...
Իսկ ես չեմ ուզում, որ իրանք ընդհանրապես լինեն: Բոլոր էմոներին շտապ պետքա դաժանորեն ու արագ վերացնել` որ էդ ակնհայտորեն անմարդկային արյունարբու արարածները իմանան, որ մութ տեղը մարդ վախացնել պետք չի:
Էլ չեմ ասում, որ իրենց պես ախմախ երեխաների կարող են ներգրավել ու սուիցիդի մղել.
Իրանք արդեն 25րդ կադր են մցրել էմոյական կլիպերի մեջ` ինքը դրդումա մարդկանց սուիցիդի: Շտապ պետքա արգելել էմոյական ու այլ կասկածելի կլիպերը ու երաժշտությունը: Նաև արժե արգելել սև ու վարդագույն գույները որպես վտանգավոր ու սուիցիդի դրդող, ու բոլոր սուիցիդի դրդող գրքերը: Օրինակ Ռոմեոն ու Ջուլյեթը:
Strength through purity, purity through faith![/QUOTE]