15.12.2010, 04:43 (2479 Դիտումներ)
Ուսումնասիրելով նացիզմի կրոնափիլիսոփայական արմատները, շատ հետաքրքիրա տեսնել, թե ինչ քիչա նացիստական աշխարհայացքների համակարգի ստրուկտուրան տարբերվում հուդաքրիստոնեական աշխարհայացքների համակարգի ստրուկտուրայից, ու հին բարի կոմունիզմի համանման ստրուկտուրայից: Մի կողմ թողնենք էն փաստը, որ նորդիկ նացիները (ինչպես նաև իրանց բացառիկ մեգաարիականության մասին ճչացող ու իրականության սթափ ընկալումը քիչմ կորցրած հայրենակիցներիս բարեբախտաբար ոչ էդքան մեծ խումբը) էնքան կապ ունեն արիյների հետ, ինչքան իմ ոտքի բութ մատը` աստղերի: Ստորև արիյ ասելով ենթադրվումա էն, ինչ արիյ ասելով հասկանում էին նացիները: Վերադառնալով ստրուկտուրային`
1. Ադամ ու Եվան ապրում են դրախտում` երանության մեջ: Մարդկությունը ապրումա պրիմիտիվ կոմունիզմի պայմաններում` երանության մեջ: Արիյները պահպանում են սեփական արյան մաքրությունը` ու էլի համեմատական երանության մեջ են, սրան նրան գրավում վարի են տալիս:
2. Եվան ուտումա խնձորը ու վարիյա տալիս սեփական ու ամուսնու Դրախտի վիզան: Մարդիկ հորինում են սեփականության կոնցեպցիան ու էլի վարի են տալիս սաղ կայֆը: Արիյ ուբերմենշերը խառնվում են կեղտոտ արյուն ունեցող ունտերմենշերի հետ` ու կորցնում են նախկին ուժը:
3. Գալիսա մեշիահը /կամ դեռ չի եկել, ինչպես հուդայականության մեջ/ - ու ազատումա մարդկանց սկզբնական մեղքից` բարի լուր բերելով: Գալիսա Մարքսը /կամ Լենին պապին/ ու մարդկանց բերումա հեղափոխության մասին բարի լուրը: Գալիսա Ադոլֆ Հիթլերը` ու հիշացնումա իսկական արիյներին, թե ով պիտի լինի մոլորակի տերնուտիրակալը:
Անցնումա ինչոր ժամանակ:
4. Տեղիա ունենում ահեղ դատաստան, որից հետո ոչխարները գնում են դրախտ, այծերը դժոխք: Տեղիա ունենում պրոլետարիատի դիկտատուրա, որից հետո կոմունիզմը վերջնականորեն հաղթումա, իսկ բուրժույները` ոչնչացվում: Տեղիա ունենում զավթողական պատերազմ, ու արիյները տիրում են աշխարհին` ձեռի հետ վարի տալով ունտերմենշերին:
Իհարկե, իրականում տարբերություններ կան, ու շատ են` թե փիլիսոփայության առումով, թե մշակույթի, թե օգտագործվող մեթոդների, թե վերջնական նպատակի մասին պատկերացումների, թե սիմվոլիկայի: Բայց դե ուղու պրիմիտիվ, կմախքային ստրուկտուրան նույննա:
Հատկանշական է այն, որ թե քրիստոնեությունը, թե նացիզմը, թե կոմունիզմը մեծ մասամբ ձախողվեցին` առաջին հերթին ներքին դիսսոնանսի, անհապատասխանության, ու երկրորդ հերթին` ներգրավված մարդկանց ոչ բավարար ուժի ու ոչ բավարար իդեոլոգիկ հավատարմության պատճառով:
Դեհ, նման ողբերգական երանգներով չավարտելու համար`մի քիչ կամքի տրիումֆ