Universe-ի խոսքերից Ողջույն հարգելի օգտվող: Շտապում եմ Ձեզ տեղեկացնել, որ ներկա պահից ի վեր (20.01.2011, ժամը 01.35) , կայքում ներդրվում է Միավորային համակարգ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը. 1. Միավորային համակարգը նախատեսում է կայքի այցելուներին ընձեռնել հնարավորություն, MyFriends.am կայքում իրենց իսկ դրսևորած ակտիվության դիմաց ստանալու միավորներ: Պարզաբանենք. 2. Այսուհետ Ձեր կողմից կատարված յուրաքանչյուր գործողության դիմաց ավտոմատեցված Myfriends.am կայքում ներդրված համակարգը կշնորհի որոշակի միավորներ, կախված գործողությունից: 3. Ըստ միավորների կորոշվի տվյալ պահին կայքում ոպես ԱՌԱՋԱՏԱՐ հանդիսացող մասնակիցը և հետևաբար ըստ նվազման կարգի` առաջատար 10 մասնակիցները: 4. Միավորներային համակարգի ներդրմամբ ցանկանում ենք պահել ակտիվությունը կայքում, իսկ հետագայում էլ տալ հնարավորություն դրանք օգտագործելու Ձեր իսկ օգտին: 5. Միավորային համակարգը վերջնականորեն կլուսաբանվի, երբ մասնակիցների կողմից կկուտակվի որոշակի միավորային բալանս, իսկ կուտակումից հետո, կայքի տնօրինությունը պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Չչարաշահելով նաև Ձեր համբերությունը նշենք, որ միավորային համակարգն ըստ նախնական որոշման կլուսաբանվի 23.01.2011թ. ին: