Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

No.3 - Նեյրոսեմանտիկ կոնտուր

Գնահատել այս գրառումը
Երրորդ կոնտուրը առաջիննա, որ մարդկանց մոտ կա, իսկ գազանների մոտ գրեթե չի արտահայտված: Ինքը կապվածա լեզվի, ինտելեկտի, ինֆորմացիայի կուտակման ու փոխանակման, աշխարհի հետազոտման հետ, և իմպրինտավորվումա, երբ խաղերից հոգնած երեխան հասկանումա, որ խելոք լինելը լավ բանա, ու սկսումա քանդել սեփական խաղալիքները` որ տենա ոնց են սարքած: Խոսալա սովորում /ասելա թե աշխարհը նկարագրել/, կարդալա սովորում /ասելա ուրիշների նկարագրությանը ծանոթանալ/, սկսումա կարողանալ ժամանակը կապել իրար /եթե առաջ հավերժ ներկա էր, ապա հիմա անցյալա, ներկա ու ապագա/:

Ուժեղները կառավարում են թույլերին` երկրորդ կոնտուրին պատկանող արտահայտությունա: Խելոքները կառավարում են ուժեղներին` երրորդ կոնտուրի: Ահագին մարդիկ ամբողջ կյանքում տենց էլ էդ մտքին չեն գալիս: Ի դեպ, հաճախ երկրորդ կոնտուրի ուժեղները հակակրանք են զգում երրորդ կոնտուրի խելոքների հանդեպ` բնազդաբար զգալով, որ ինչ որ բանով երրորդ կոնտուրի խելոքը ավելի զարգացածա ու լավը, ու սեփական ստատուսի վտանգ զգալով` շրջապատից խելոք լինելը միշտ էլ կապվածա էղել որոշակի վտանգների հետ:

Երրորդ կոնտուրի իմպրինտավորումովա պայմանավորված, մենք լեզվից ճարտար ենք, թե ոչ էդքան, ճարպիկ ենք թե չէ, արագ ենք սովորում, թե գիրք կարդալը տանջանքա, կենդանի ու զորեղ ինտելեկտ ունենք, թե պատկանում ենք միջին ուտել/քնել/խաղալ/կռվելու մակարդակից տենց էլ չբարձրացող մեծամասնությանը:

Կոնտուրը հնարավոր է գիտակցաբար ակտիվացնել /ինքը միշտ էլ անգիտակցաբար ակտիվա` հակառակ դեպքում մենք ոչնչով չէինք տարբերվի գազաններից/, ավելի լավ հասկանալ, ու որոշ դեպքերում անհամաչափ աշխատող կողմերը վերանորոգել`

1.Ինչ-որ բարդ սարքավորում քանդել հավաքելով` ատրճանակներից մինչև համակարգիչներ ու լվացքի մեքենաներ
2.Միաժամանակ տարբեր թեմաներով տարբեր գրքեր կարդալով` ասենք մեկը Աստվածաշունչը, մյուսը` Sex for Dummies-ը, երրորդը Ալիսթեր Քրոուլիյի ''Book of Lies''-ը, չորրորդը Հին Հռոմի պատմությանը նվիրված դասագիրք, հինգերորդը` Վան Գոգի ալբոմ, ու տենց շարունակ: Հինգից ավել կարդալ չարժի, շատ լավա աշխատում իրար հակաճառող նյութերի միաժամանակ ծանոթանալը` օրինակ Ղուրանին ու Դոքինզի գրքերից մեկին:
3.Գլուխկոտրուկների գիրք գնելով ու հուփ տալով:
4.Նոր բաներ սովորելով` սկսած օտար լեզուներով վերջացրած խոհարարությամբ:
5.Լեկցիա կամ պրեզենտացիա տալով /երբեք թղթից չկարդաք` չի նայվում/, գիրք գրելով /կամ պատմվածք, կամ բանաստեղծություն/, որևէ դուր չեկող ֆիլմ քննադատելով, որևէ դուր էկող ֆիլմ քննադատելով, որևէ դուր չեկող ֆիլմ գովերգելով:
6.Վիճաբանություն պարտվելով ու առանց ներողություն խնդրելու խոստովանելով զրուցակցից վատ տեղեկացված լինելը:
7.Մեծ կաֆեինի պարունակություն ունեցող սուբստանցիաներ օգտագոծելով, շոկոլադ ուտելով: Ամֆետամինը ու կոկաինը կոնտուրը շատ ուժեղ են ակտիվացնում /բոլորս հիշում ենք կոկաինամոլ Հոլմսին/, բայց հասկանալի պատճառներով փորձարկել պետք չի:
8.Մի էրկու օր ինտերնետում անցկացնելով` կարդալով միայն վիկիպեդիա կամ այլ հանրագիտարան:

Իմ մոտ կոնտուրը հարմոնիկ չի: Ասելա թե ես իրան չափից մեծ կարևորություն եմ տալիս: Ասելա թե չափից դուրս հաճախա լինում, որ խորանում եմ թեորիայի մեջ ի վնաս պրակտիկայի, մի տեղ նստած գիրք կարդալը գերադասում եմ խելացնոր մի այլ տեղ պարելուն, կամ ինքս ինձ սկսում եմ խաբել, թե թեմայից ամեն ինչ գիտեմ, երբ իրականում դեռ նոր եմ հպվել թեմայի կեղևին /տենց օրինակ դեռևս մի տարի առաջ համոզված էի, որ էմոցիաներից ու իրանց կառավարումից ամեն ինչ գիտեմ, էս ամիս պարզվեց, որ գրեթե բան էլ չգիտեի/: Բայց դե վերջերս, հինգերորդ ու ավելի բարձր գտնվող կոնտուրների հետ աշխատելով, նկատում եմ երրորդ կոնտուրի ավելի հարմոնիկ ու էֆֆեկտիվ աշխատանքի միտումներ, ինչը ահագին ուրախացնումա:

Ուղարկել «No.3 - Նեյրոսեմանտիկ կոնտուր"» Digg-ին Ուղարկել «No.3 - Նեյրոսեմանտիկ կոնտուր"» del.icio.us-ին Ուղարկել «No.3 - Նեյրոսեմանտիկ կոնտուր"» StumbleUpon-ին Ուղարկել «No.3 - Նեյրոսեմանտիկ կոնտուր"» Google-ին

Թարմացել է 09.10.2010, 16:17 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Nosce te Ipsum

Մեկնաբանություն