30.09.2010, 17:22 (2368 Դիտումներ)
Բիոգոյատևման կոնտուրը մարդկային գիտակցության մեջ ի հայտ է գալիս ծծկերության շրջանում, ու պայմանավորում է, թե ինչն ենք մենք համարում վտանգավոր ու օգտակար, զզվելի ու ընդունելի, ձգող/վանող: Ասելա թե մայրիկի գրկում գտնվելը տաքա, կուշտ, հանգիստ ու օգտակար, մայրիկից դեպի անհյուրընկալ աշխարհ հեռանալը վտանգավորա, անհանգիստ ու անցանկալի: Դարվինը երբ գրումա, որ մարդկանց մեծ մասը մինչև կյանքի վերջ ձգվումա դեպի կանացի կուրծք հիշացնող առարկաները, նկատի ունի այ հենց էս կոնտուրի արտահայտումը: Կոնտուրի իմպրինտավորումիցա կախված, թե ինչքանով ենք մենք անհանգիստ/ինքնավստահ, ինչքանով ենք անկախ, ինչքանով ենք սիրում նոր բաներ հետազոտել, ինչքանով ենք կասկածամիտ, նման բաներ: Եթե մանկական հասակում մեր մեջ իմպրինտավորվելա, որ նոր բաները վավա են, ասելա թե վտանգավոր` հսկայական շանսեր կան, որ մինչև կյանքի վերջ մենք տենց էլ կաշխատենք խուսափել նոր բաներից:
Կոնտուրը հնարավոր է գիտակցաբար ակտիվացնել /ինքը միշտ էլ անգիտակցաբար ակտիվա` հակառակ դեպքում գոյատևումն անհնար կլիներ/, ավելի լավ հասկանալ, ու որոշ դեպքում անհամաչափ աշխատող կողմերը վերանորոգել
1/ կուշտ ուտելով, տաք վերմակի տակ մտնելով, օրորոցային լսելով ու քնելով:
2/ծխախոտի, ցավազրկող պրեպարատների, շուշականֆետների, վալիումի, մորֆինի, օպիումային թմրանյութերի օգնությամբ /մեծ մասը հասկանալի պատճառներով փորձել պետք չի/
3/տաք տաք վաննայի մեջ մտնելով, թույլ տալով, որ սիրելի մեկը գրկի, գնալով մերսման, հավեսով լաց լինելով, զգալով բարձր տեղից ընկնելու կամ բարձր ձայներից ի հայտ եկող վախը, խայտառակ սովածանալոլ, մաստուրբացիայով զբաղվելուց հետո քնելով, թույլ տալով որ սիրելի ինչ որ մեկը ձեզ կերակրի
4/յոգա նիդրայի սկզբնական տեխնիկաների օգնությամբ, մի շարք շնշառական տեխնիկաներ անելով /մկանները թուլացնելով խորը խորը խորը, մի կես ժամ, ու առանց շնչառությունը նույնիսկ մի վայրկյան պահելու շնչել արտաշնչել` տեխնիկայի ժամանակակից անվանումներից մեկը rebirthing-ա, բայց ինքը իրականում շատ հինա/:
Տվյալ կոնտուրի հետ կապված պրոբլեմներ իմ մոտ չեն նկատվում` ասելա թե ավելորդ քաշ չունեմ, սնվում եմ նորմալ, բաց եմ շրջապատի նկատմամբ, հանգիստ եմ վերաբերվում շրջապատի նոր էլեմենտներին, սիրում եմ նոր հնարավորությունների հետևից գնալ, նոր բաներ փորձել, սիրում եմ սեփական մարմինս, օբյեկտիվ ու հանգիստ եմ վերաբերվում շրջապատի վտանգավոր ու անցանկալի էլեմենտներին: