Նայել RSS հոսքը

Օձերի այգին

(0) Հիմարի ճանապարհորդությունը

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
«Արա, ինչ կամենում ես՝ կլինի ողջ օրենքը»:
«Սերն է օրենքը՝ սեր, կամքի ներքո»:


Հիմարը

Մենք սկսում ենք Հիմարով (0), նախասկզբերի խաղաթղթով: Հիմարը մեզանից յուրաքանչյուրն է, երբ սկսում ենք կյանքի ճանապարհորդությունը: Նա Հիմար է, որովհետև միայն պարզ հոգին անմեղ հավատ ունի, որ սկսի նման ճամփորդություն՝ իր բոլոր խոչնդոտներով ու ցավով:
Ճամփորդության սկզբում Հիմարը նորածին է՝ թարմ, բաց ու ինքնաբուխ: 0 խաղաթղթի պատկերը ձեռքերը լայն տարածել է, գլուխն էլ բարձր է պահում: Նա պատրաստ է ընդունել հանդիպած ամեն ինչ, բայց պատկերացում չունի, թե ինչ ժայռի եզրի է կանգնած: Հիմարն անտեղյակ է այն դժվարություններից, որոնց կհանդիպի աշխարհի տված դասերը սովորելիս:

Հիմարը ինչ-որ չափոր կանգնած է Մեծ Արկանայի մնացած խաղաթղթերի օղակից դուրս: Զրոն անսովոր թիվ է: Այն կանգնած է թվային համակարգի ուղիղ կենտրոնում՝ դրական ու բացասական թվերի միջև: Ծննդի պահին Հիմարը կանգնած է իր անհատական Տիեզերքի կենտրոնում: Նա տարօրինակորեն դատարկ է (քանի որ զրո է), բայց հագեցած է ցանկությամբ առաջ գնալ ու սովորել: Այս որոշումը թվում է անիմաստ, բայց արդյո՞ք դա այդպես է:

Ուղարկել «(0) Հիմարի ճանապարհորդությունը"» Digg-ին Ուղարկել «(0) Հիմարի ճանապարհորդությունը"» del.icio.us-ին Ուղարկել «(0) Հիմարի ճանապարհորդությունը"» StumbleUpon-ին Ուղարկել «(0) Հիմարի ճանապարհորդությունը"» Google-ին

Թարմացել է 18.05.2009, 11:00 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն