27.09.2010, 17:21 (2462 Դիտումներ)
Վերջերս նայեցի "Շերլոք" հեռուստասերիալը: Ընդամենը երեք սերիա ունի, բայց դե երեքն էլ մեկուկեսժամանոց են, ասելա թե միջին ֆիլմի երկարության: Դեպքերը տեղի են ունենում ժամանակակից Լոնդոնում, որը, ինչպես պարզվում է, վիկտորիանական Լոնդոնից պակաս հավես չի: Իհարկե, սեփական ստերեոտիպների ձեռը կրակն ընկած մարդիկ ստեղ էլ կասեն, որ Դոյլի Հոլմսը հեչ տենցը չէր: Զարմանալիորեն, նմանատիպ մտածող մարդիկ որպես կանոն գրեթե պատկերացում չունեն Դոյլի Հոլմսից, ու լավագույն դեպքում իրենց դատողությունները հիմնում են Հոլմսի ստերեոտիպիկ դարձած կերպարի վրա՝ մեծ քիթ, արիստոկրատիկ հակումներ, ծխամորճ, ջութակ, ու վայ նրան, ով Հոլմսին այլ կերպա ընկալում /տես՝ Րիչի/:
Առաջին րոպեներին Շերլոքի դերակատարը դուրս չեկավ: Ինչ որ ջահել տեսք ունեցող տղա մըն էր՝ արտաքնապես հեչ չէր բռնում նույնիսկ իմ բավականին ճկուն պատկերացումներին: Բայց դե արդեն կես ժամից էկա էն մտքին, որ ավելի լավ դերասան ընտրելն ուղղակի անհնար էր /դե, Դաունիի բոմժոտ հանճարին մի կոմ թողած՝ բայց դե էդ լրիվ ուրիշա/: Նոր Շերլոքը վառռռումա նենց, որ էլ ասելու չի: Տենց գազազած, գիշատիչ, սեփական խելքի ձեռը ցնդած, խարիզմատիկ ու հավես Հոլմս չկա նույնիսկ Րիչիի ֆիլմում:
Մի խոսքով, էլ չմանրանամ՝ իսկը ինքնա մի քանի ժամ էկրանի մոտ լավ անցկացնելու համար: Հումորը տեղնա, դեդուկցիան տեղնա/ի դեպ, Հոլմսի մեթոդը իրականում ավելի մոտա ինդուկտիվին, դեդուկտիվ չի՝ ով գիտի Դոյլը տերմինների նշանակությանը էդքան էլ ծանոթ չէր/, լավ սյուժեն տեղնա, կերպարները մշակված են հետաքրքիր ու որակով, դերասանական խաղը տեղնա: