Բայց դու հաշվի չես առնում այն հանգամանքը, որ Թուրքիայում ապրող հայերի մի մասը արդեն քրդացել են. դարձել մահմեդական, մի մասն էլ ( շատ հավաստի աղբյուրներից կարող եմ փաստել) ներքուստ պահում են իրենց հայ լինելը, բայց վախենում են բարձրաձայնել այդ մասին, մի գուցե առիթ հանդիսանալուն պես նրանք կարողանան առանց վախի արտաբերել իրենց հայ լինել, չգիտեմ, բայց հույսը այդ ստվար <անհուսալի> թվաքանակի վրա դնել չի կարելի .. նաև ես շատ եմ ափսոսում, որ մեր հայ երիտասարդության մեջ շատ քիչ են հայրենասեր երիտասարդները, շատերը նույնիսկ անտեղյակ են պատմության այս անջնջելի ու դաժան իրողության մասին.. իսկ միթե մենք կարողենք հասնել հաղթանակի նման պայմաններում, երբ մեզ հասակակից շատ ու շատ երիտասարդներ դժգոհում են և անտարբերությամբ նայում այս ամենին, իսկ եթե չկա միասնություն ապա չի էլ կարող լինել հաղթանակ.. ես վատատես չեմ , ամենևին..
Հարգելի bagatel1, ցավում եմ, որ դուք այդքան շուտ կարող էիք բացասական կարծիք կազմել հայության մի ամբողջ զանգվածի մասին: Միշտ հիշի, որքան այդտեղ կան տհայեր, այնքան էլ այստեղ կան: Nira ջան, թվաքանակը ի՞նչ կապ ունի: Թուրքիայի քո ասած թվի մի ամբողջ մաս քրդեր են, մի ահագին մաս ծպտյալ հայեր են: Ու էլի կան շատ արգումենտներ, որոնք թույլ են տալիս ընդհանրապես չվախենալ պատերազմական սպառնալիքներից:
"Իսկ մենք հայերս, երբևէ պիտի գիտակցենք, որ մեր ուժեղ կամքը միայն կարող է վճռորոշ ու դրական հանդիսանալ մեր համար: Հույսներս վերջապես միայն մեր սեփական ուժերի վրա պիտի դնենք:" Լեռնցի, ես համամիտ կլինեի քեզ հետ եթե Թուրքիայի մեծաքանակ բանակի դեմ մենք ունենաինք էլ ավելի հզոր բանակ... իսկ Թուրքիայի բնակչությունը հասնում է 90.000.000..
bravo.es el 2-rd angam em zarmanum.indz tvum er, te Hayastanum voch voq chi hishum tsekhaspanutyune.hamenayn deps sahmani batsman nkatmamb tsuyts tvats antarberutyune da er asum, bayts pastoren anhatner kan, vor arjanapatvutyun unen. hetaqrir e du qani tarekan es?
Սեփական ուժերով ինքնապաշտպանության անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ: Գարեգին Նժդեհ
Ես էլի կարող եմ կրկնել իմ միտքը` ցեղասպանության դառնությունը տեսած ու զգացած և ոչ մի ժողովուրդ երբեք այն չի օգտագործի իրենց քաղաքական շահերի համար: Նա չի ուրանա այլ ցեղասպանություն: Եվ ընդհարապես, առնվազն անբարոյականություն է դա դնել քննարկման, օգտագործել քաղաքական շահարկումների համար: Չճանաչել այդ, կնշանակի ճանապարհ բացել այլ նոր ցեղասպանությունների: Սա է փաստը: Իսկ մենք հայերս, երբևէ պիտի գիտակցենք, որ մեր ուժեղ կամքը միայն կարող է վճռորոշ ու դրական հանդիսանալ մեր համար: Հույսներս վերջապես միայն մեր սեփական ուժերի վրա պիտի դնենք: Նա ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու: Սանտայանա
Շատ ուրախ եմ , որ մեր մեջ կան դեռևս այսպիսի երիտասարդներ.. Սակայն հավել եմ , թե ինչու չեն ընդունում հրեաները Հայոց ցեղասպանությությունը: Լեռնցի, ուղղակի, եթե նրանք ընդուն են դա կնշանակի, որ հոլոքոստը 20-րդ դարում իրականացված միակ ցեղասպանությությունը չէ: Հասկանում ես, դա ուղղակի քաղաքականություն է..Թեպետ հրեա ժողովրդի առանձին տարրերը ընդունում են.. Իսկ Օբամայի վարած քաղաքականությունը մեզ համար վճռորոշ կարող է հանդիսանալ
Arm.girl-ի խոսքերից Իսկ դու զարթնեցիր???? Իսկ դու ի՞նչ ես կարծում:
Իսկ դու ի՞նչ ես կարծում:
Իսկ դու զարթնեցիր????
Այդ օրվա հանդիպումից Գագիկ Գինոսյան և ապարանցի Պավլիկ
Apsara-ի խոսքերից Լեռնցի ջան /նոր մականունդ շատ լավն է/ շատ լավ ես նկարագրել Նարեկացիում տիրող մթնոլորտը, վերջերս հաճախ չեմ այցելում, բայց ամենասիրելի միջոցառումներից մեկն է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ շատ արագ սովորում և ընդօրինակում են մարդիկ ու բոլորը բոլորին օգնում են, սովորեցնում հենց պարի ընթացքում. շատ ջերմ միջավայր է տիրում, հենց հնչում է երաժշտությունը ծանոթ անծանոթ իրար թևթևի տված կամ ուսուսի տված ընկղմվում են պարի կախարդիչ ընթացքի մեջ Այս վերջինը շատ ուժեղ էր: Ցավում եմ, որ ներկա չեք եղել: Սահակ Սահակյանի ձայնը ամեն ինչ արժեր:
Լեռնցի ջան /նոր մականունդ շատ լավն է/ շատ լավ ես նկարագրել Նարեկացիում տիրող մթնոլորտը, վերջերս հաճախ չեմ այցելում, բայց ամենասիրելի միջոցառումներից մեկն է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ շատ արագ սովորում և ընդօրինակում են մարդիկ ու բոլորը բոլորին օգնում են, սովորեցնում հենց պարի ընթացքում. շատ ջերմ միջավայր է տիրում, հենց հնչում է երաժշտությունը ծանոթ անծանոթ իրար թևթևի տված կամ ուսուսի տված ընկղմվում են պարի կախարդիչ ընթացքի մեջ
Թալինցի Պավլիկ, արցախյան պատերազմի միակ ֆիդային, որ սովետական համազգեստ չի հագել, այլ հագել է իր պապի համազգեստով է կռվել, որով պապն էլ թուրքի դեմ է կռվել: Երբ նայում ես էս մարդուն` ֆիդայու բեղերով ու համետ ժպիտը դեմքին, աչքիդ առաջ են գալիս Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը և մնացածները: Պավլիկից բացի էնտեղ են Թալինցի Աբրահամը, Ջավախեցի Գագիկը ու մնացածները` յուրաքանչյուրը մի լեգենդ: Ու այս մարդիկ ձեռք ձեռքի են տալիս, միանում են մեզ ու միասին պարում ենք քոչարի: Մի անմոռանալի երևույթ: Սահակ Սահակյանը: Այս մարդու մասին մի բան կարող եմ ասել. Նրա ձայնը հերիք է, որ թուրքերը փախնեն: Նա երգում է <<Հիմի էլ լռենք եղբայր>> ու դահլիճը դղրդում է: Ես տեսա այդ մարդկանց և ասեցի իմ մեջ. հուսահատվել չկա, երբեք ու ոչ մի դեպքում: Պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք: Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՛-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՛ր հայրենիք, Հըզո՛ր հայրենիք... Եվ դեռ պիտի պարենք Արարատի փեշերին...