Նայել RSS հոսքը

Լեռնցի

  1. Բաց նամակ հայ երիտասարդությանը

    Իմ հարազատ եղբայր: Իմ հարազատ քույր:
    Ահա դու կարդում ես քո պես մի երիտասարդի սրտի խոսքը, մի ահազանգ, որը սրտի մեծ կսկիծով դուրս է հորդում, մի ցավ, որը պարուրել է այսօր շատերին:
    Մեր աչքերի առջև հազարավոր երիտասարդներ ձուլվում են մի մթության, որը չունի գույն, որը չունի ձայն, ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  2. Հանգիստ սրտով պիտի մեռնիմ...

    Հանգիստ սրտով պիտի մեռնիմ, երիտասարդ հայ, եթե քո սերնդի օրով «հայորեն» բառը մեր ժողովրդի բարեկամների և թշնամիների կողմից գործածվի «քաջորեն» բառի իմաստով:

    Գարեգին Նժդեհ
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  3. Մեր ժամանակները

    Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար:
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  4. Աֆորիզմ

    Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

    Գարեգին Նժդեհ
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  5. Ազգային զարթոնքն այլեւս սկսուած է

    Մի մարդ, որ միշտ ազնիւ ձեւով է վաստակել, որ երբէք աչք չի տնկել ուրիշի ունեցուածքին, որ այն ինչի հասել է իւր շնորհքով է հասել, երբէք էլ չի հասկանայ թէ ինչ բան է ուրիշի ունեցուածքին աչք տնկելը, ուրիշից գողանալը, եւ այլ այդպիսի ճիճուական բաներ:
    Ինչո՞ւ ճիճու, որովհետեւ այդպիսի ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի