Առանց կատեգորիայի գրառումներ
Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամականը՝ կատարելագործում է այն, իսկ անբարոյականը՝ խճացնում է ու ստորացնում։ Ֆրենսիս Բեկոն
Ազգային ոգի - ահա' գերագոյն հերոսը, միակը, մեր պատմութեան անիւը դարձնող, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը: էապէս միայն դա է գործում պատմութեան մէջ եւ պատմութեան համար: Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթէ ոչ միայն անձնաւորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները՝ ...
Սև ջուրն ասաւ Սևանին - Բալասան բեր իմ ցաւին, Թէ քեզնից եմ ես ծնւում` Ինչու՞ ջուրս չի խմւում, Միայն գոմեշն է գալիս... Ինչու՞ մեր ծնած ձկներն էլ, ասա՛, Քոնը իշխան է, իմը` օձաձուկ, Ինչու՞ չեմ մնում քեզ պէս փիրուզեայ, Ի՞նչն է իմ մեղքը, ինձ ասա ծածուկ. ...
Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝ Ա´յն հերոսների տխրունակ տեսքով, Որոնք մեռնում են... անգործությունից... Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ Ճանաչում են լոկ մեկ տղամարդու... Եվ կերպարանքով ա´յն տղամարդկանց, Որոնք քայլում են գլխահարկ թեպետ ՈՒ միայն իրենց ...
Մի գիշեր, Ղալաթիո մի ողորմելի թատրոնում, չեմ հիշում ինչ ներկայացումից յետոյ, հնազանդ սագերի երամակի նման հետեւում էինք Ենովքի կռուազան վերարկուի ծալքերին, տրորելով թաց ու ցեխոտ սալահատակները նեղ ու մութ փողոցների, Մումհանեից սկսած դէպի Ոսկեղջիւրների ներսերը՝ ականատես վկաները ...