Բլոգի մեկնաբանություններ

  1. einnA-ի ավատար
    ես քնելու հետ խնդիր չունեմ, արթնանալու հետ էլ արդեն հարմարվել եմ... բայց այ շաբաթ կիրակի, երբ ուզածս չափ կարող եմ քնել, ուշ արթնանալիս գրեթե միշտ ամբողջ օրը գլուխս շշմած վիճակում է լինում...
    շուտ արթնանալն իմ համար դուրս է գալիս ավելի լավ է, բայց ահավոր քնկոտ եմ, ուզում եմ քնել
  2. StrangeLittleGirl-ի ավատար
    Բայց իմ սեփական օրինակը շատ պարզ է. առավոտյան 10-ից շուտ արթնանալու դեպքում ամբողջ օրս շշմած եմ անցկացնում անկախ նրանից, թե գիշերը քանիսին եմ պառկել: Փորձում եմ հիշել իմ նախադպրոցական տարիքը: Մայրս ասում է, որ ինձ քնացնելը լուրջ խնդիր է եղել, բայց որ քնում էի, արթնացնել չէր լինում... էնպես որ մարդիկ, միևնույն է, տարբեր են:
  3. Չամիչ-ի ավատար
    Ճշմարտության մասնիկ, իհարկե, այս ամենի մեջ գուցե եւ կա, բայց հետեւելով նախադպրոցական տարիքի երեխաների վարքին, ամեւեվին չի երեւում, որ մարդիկ, այս առումով երկու տիպի են լինում: Բոլոր երեխաները անխտիր, 22-00-ից հետո հաճույքով քնում են եւ 7-00-ի կողմերը հանգիս արթնանում: Ամեն ինչ սկսվում է դպրոց հաճախելու ժամանակ: Երեխաները սկսում են հոգնել, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելի շուտ ձանձրույթին, երբ ցերեկը ստիպված են դասերը սովորել, ամենօրյա միապաղաղ պարտավորությունները կատարել, իսկ երբ արդեն մթնում է, դասերը արված են ուզում են մի փոքր էլ օրը լրացնել խաղով, էտ պատճառով էլ չեն ուզում քնել, որովհետեւ չեն բավարարել իրենց պահանջները, իսկ առավոտյան էլ դժգոհությամբ են զարթնում, որովհետեւ ամեն ինչ նորից պիտի կրկնվի: Համոզված եմ, որ չկան արտույտներ եւ բվեր, քաղաքակրթությունն է սրա ձեւավորման պատճառը հանդիսացել:
  4. romanista-ի ավատար
    Ես ՍՈԱԴի սիրահար եմ, ու առանձին Սերժի կարիերան ինձ այնքան էլ դուր չի գալիս... բայց դե էլի սիրում եմ, Սերժն ա մեկա, ՍՈԱԴի վոկալիստն ա, ինչքան էլ երգերն արդեն էն չեն... քո ասած էդ թռվռալու պահը իրա ոչ բոլոր երգերի տակ ա ստացվում, մենակ մի քանի իրոք հաջողված երգեր են, որ ստիպեցին ինձ ու ամֆիթատրոնի մնացած ժողովրդին ոտքի ելնել ու կորցնել մեզ ամեն դեպքում Սերժը շատ ա հեռանում ՍՈԱԴից, փորձում ա ինքնուրույն երևալ, չի ստացվում... մեծ հաճույքով կգնամ Scars ON Broadway-ի համերգին, եթե օրերից մի օր գան, քանի որ նրանց Սերժից շատ եմ սիրում)) ՍՕԲ-ը կարծես թույլ ՍՈԱԴը լինի, ու դա լավ ա)

    Հ.Գ. Հերթական անգամ համոզվում ես, որ ուզում ա Մայքլ Ջեքսոնը գերեզմանից ելնի ու գա Երևանում համերգ տա, ավելի լավ ա չգնաս... համերգի կազմակերպվածության մակարդակը զրո էր, Վիզայի ելույթի ժամանակ ականջներումս խզզոց էր դրանց ապահոված զվուկից, լավ ա Սերժի վախտ դզվեց... Սերժ, էլ մի արի էս ոչխարնոցում համերգ տուր, փող ունենամ, ես կգամ արտասահման, նորմալ դահլիճում, նորմալ տեխնիկայով, նորմալ հնչողությամբ քո համերգը կնայեմ...

    Հ.Հ.Գ. "Բարի Արագիլը" հուզեց... բայց երբ հետո ՅուԹուբում հոր հետ կատարած տարբերակը տեսա, այ դա արդեն լացացրեց... ստեղ արդեն չես կարա չասես` Ապրես, Սերժ Թանկյան, Ապրես, Մեծ Հայ...
    Թարմացել է 17.08.2010, 17:30 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. ars83-ի ավատար
    Ե՞վ: Բա ի՞նչ դիագնոզ դրեց բժիշկը:
    Թարմացել է 20.07.2010, 17:33 ըստ [ARG:5 UNDEFINED]
  6. Պանդուխտ-ի ավատար
    Ստուգեցի:
    Իռլանդերէնը պատկանում է Հնդեւրոպական լեզուաընտանիքի Կելտական լեզուների գաելական խմբին:
    «Հայոց Լեզուի Պատմութիւն»- Գ. Ջահուկեան
  7. StrangeLittleGirl-ի ավատար
    Ինձ մոտ էլ նենց ոչինչ: Ի՞նչ իմանաս, կարող ա գայլերի հետ կապ են ունեցել
  8. Ռուֆուս-ի ավատար
    հա՞ տարօրինակ ա... Գելականը իմ մոտ գայլերի հետ ա ասոցիացվում
  9. StrangeLittleGirl-ի ավատար
    Ռուֆ, հատուկ նայել եմ բառարանում: Գելական լեզու, բայց գաելերեն: Չգիտեմ՝ ինչու ա տենց, բայց հաստատ տենց ա:

    Պանդուխտ, խոսքը կելտականի մասին չէ:
  10. Պանդուխտ-ի ավատար
    Celtic
    Կելտական
  11. Ռուֆուս-ի ավատար
    Բյուր ջան, շատ հետաքրքիր էր, մենակ թե ոչ թե.

    Իռլանդերենը երեք գելական լեզուներից մեկն է:
    այլ գաելական
  12. StrangeLittleGirl-ի ավատար
    Հա, անգլիական երկիր, որի բնիկներն անգլիացիներ չեն:
  13. Պանդուխտ-ի ավատար
    Եթէ միայն 10-15 հազար խօսող է մնացել, ուրեմն հոգեվարքն է ապրում ու պիտի մեռնի:
    Իռլանդիան անգլիական երկիր է, Անգլիայից (Բրիտանիա) դուրս:
  14. StrangeLittleGirl-ի ավատար
    Շնորհակալ եմ
  15. Չամիչ-ի ավատար
    Ապրես, ի դեպ, երկիր մեդիայով, օտարալեզու դպրոցներին վերաբերող հաղորդման ավարտից հետո լսեցի քո խոսքը: Շատ լավ էր:
    Ուրախ եմ, որ քո պես ակտիվիստները քիչ չեն:
  16. StrangeLittleGirl-ի ավատար
    Շնորհակալ եմ նորից շնորհավորելու համար:

    Նորից կրկնեմ, որ թշնամիներ չեմ փնտրում: Ավելացնեմ, որ թշնամիներ չունեմ: Կան մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, իսկ դա այլ հարց է: Ես ասե՞լ եմ, որ Ակումբն իմ թշնամին եղել է: Իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում ես եմ եղել իմ սեփական թշնամին՝ Ակումբին հատկացնելով մի այնպիսի դեր, որը երբեք չի ունեցել, Ակումբն ընկալելով որպես հավաքական կառույց: Հիմա արդեն, բարեբախտաբար, որպես հավաքական չեմ ընկալում: Դրա համար ամեն ինչ շատ ուրիշ կերպ է:
  17. Chuk-ի ավատար
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    Արտ, նոր հասկացա, թե ինչ է կատարվում: Ըստ երևույթին, գրառումս քեզ վրա ես վերցրել:
    Չէ, Բյուր ջան
    Հուշեմ, որ այս անգամ դու պետք է ոչ թե հոգեբանական պատճառներ փնտրեիր, հասկանալու ասելիքիս պատճառը, այլ պետք է ասելիքս փորձեիր ըմբռնել:

    Անկախ ամեն ինչից, ինչպես նախորդ գրառմանս մեջ ասացի, ես եկել էի ոչ թե երկխոսելու այլ որոշակի վերլուծություններ բարձրաձայնելու: Դրանց մասին մտորել կամ չմտորելը որոշելու ես դու, իսկ ես քո թույլտվությամբ դուրս գամ այս էջից

    Նորից շնորհավորում եմ ծնունդդ:
    Պարզապես իմացիր, որ քո երջանկությունն ինձ ուրախացնում է:

    Ու մեկ էլ նորից ուզում եմ կրկնել, որ պետք չէ փնտրել թշնամի այնտեղ, որտեղ չունես: Եվ մեկ էլ մի բան. ակումբը (հավաքական հասկացությունը) երբևէ չի եղել քո թշնամին
  18. StrangeLittleGirl-ի ավատար
    Արտ, նոր հասկացա, թե ինչ է կատարվում: Ըստ երևույթին, գրառումս քեզ վրա ես վերցրել: Քանի շատ ուշ չէ, շտապեմ ասել, որ էստեղ ոչ մի ակումբցի չի ակնարկվել, անգամ հատուկ նշել եմ համալսարանի մտերիմ ընկերների մասին, որովհետև ես էնտեղից դուրս էլ ընկերներ ունեմ, իսկ «ամեն տարվա ձևականությունը» հենց համալսարանական ընկերներին է վերաբերում, որոնց հետ ամեն տարի ձևի հետևից ընկնելու պատճառով ծնունդ եմ նշում ու բաց թողնում որոշ ավելի մտերիմների: Հա, գրառումս էլ ակումբում դնելու պատճառը հենց էն որ, որ ուզում էի ցույց տալ՝ երջանիկ եմ, կարող եմ սիրող մտերիմ ընկերներ ունենալ, ընդ որում՝ ոչ մեկ-երկուսը, որովհետև ակումբցիներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է, թե ես հավերժ կյանքից դժգոհ մարդ եմ, թե շատերը խուսափում են ինձ հետ շփվելուց:

    Իսկ ես քեզ երբևէ կեղծ անվանե՞լ եմ: Ու ընդհանրապես, երբևէ ինձ շնորհավորողներին անձնապես կպե՞լ եմ: Փառք Աստծո, էս տարի նույնիսկ Ակումբում կեղծ շնորհավորանքներ չեղան:

    Ինչի՞ պատճառը իմ մեջ փնտրեմ: Իմ երջանկությա՞ն, խաղաղությա՞ն, հանգստությա՞ն, թե՞ նրա, որ էսքան շատ մարդիկ ինձ սիրում են (ակումբից դուրս): Հա, փնտրեմ, ինչքան ուզես
  19. Chuk-ի ավատար
    Արտ, դու էլ ուշադիր չես: «Պնդել» բառը հարցականով էի դրել ու պատասխան էի ակնկալում:
    Բյուր, ես այնքան ուշադիր եմ, չես պատկերացնի
    Հուշեմ որ գրառումներս ավելի շուտ ոչ թե երկխոսության տարրեր են պարունակում, այլ վերլուծական են, ու գրառումս հենց հարցիդ պատասխանն էր...

    Մնացածում.. թույլ տուր հետդ չհամաձայնվել
    Ես վերևում արդեն ամենը գրել եմ:

    Գիտե՞ս: Երկար էի մտածում, քեզ ինչպես շնորհավորել.. չէ... ծնունդիդ օրը բնականաբար չէի հիշում, ես ոչ մեկի ծնունդի օրը չեմ հիշում, իմ մեծ թերություններից է: Բայց այ Կիտայի թեման բացելուց հետո երկար մտածում էի գրել էդ թեմայում, թե այնուամենայնիվ ուրիշ ձև գտնել... գիտե՞ս ինչու: Վախենում էի: Վախենում էի պիտակվելուց, մի տեղ, ԼՋ-ում կամ այլուր կեղծ անվանվելուց, որտև գիտեի, որ տենց մի տեղ մի բան գրվելու է:

    Բյուր, ես քեզ շատ եմ սիրում: Ավելի քիչ՝ չեմ սիրում Տարօրինակ բան չկա, ես ինքս ինձ չեմ հակասում: Դու հակասական մարդ ես, դու էլ դա գիտես, հետևաբար քո նկատմամբ զգացմունքներն էլ պիտի հակասական լինեն: Բայց դու լավ մարդ ես, հետևաբար չէր կարող սիրելս չգերազանցել չսիրելուս: Ուղղակի ես շատ կուզեի, որ դու միշտ դիմացինի մեջ պատճառը փնտրելու փոխարեն քո մեջ էլ լավ փնտրեիր: Ու այս ցանկությունը քեզ սիրող Արտակինն է, ոչ թե չսիրող Արտակինը:
  20. StrangeLittleGirl-ի ավատար
    Արտ, դու էլ ուշադիր չես: «Պնդել» բառը հարցականով էի դրել ու պատասխան էի ակնկալում: Ինչ վերաբերում է Ակումբին, ապա էնքան շատերի հետ կոնֆլիկտ չունեմ, ինչքան շատերն ինձ չեն սիրում: Իսկ սիրողները, ցավոք սրտի, չափից դուրս քիչ են... Դրանց մեծ մասն էլ այլևս Ակումբ չի մտնում: Ինչու՞ պիտի ինձ ձեռք տա, որ համարեմ՝ persona non grada եմ: Ես քաջ գիտակցում եմ, թե ով կա Ակումբում, որ ինձ սիրում է, ով՝ ոչ: Գիտակցում եմ ու էդ մարդկանց համար մեկ-մեկ գալիս եմ հանդիպումների, բայց մեծ մասամբ չեմ կարողանում երկար մնալ... Իսկ թե ինչու, չեմ ուզում բարձրաձայնել:

    Ես ոչ մեկի վրայով չեմ քայլում էս պահին: Ժամանակին լավ ֆիլտրել եմ ինձ համար, թե Ակումբից ովքեր են իմ ընկերները, ովքեր՝ ոչ: Ու արդեն մեկուկես տարի է, ինչ էդ ցուցակը փոփոխման չի ենթարկվում:

    Մեկը դու ես, բայց միայն քեզ ու էլի մի երկուսին տեսնելու համար, ցավոք սրտի, չեմ կարող մարսել որոշ երևույթներ:

    Հ.Գ. Թշնամիներ չեմ փնտրում: Ինձ համար վաղուց արդեն պարզ է, թե ով ով է, ով ով է եղել ինձ համար ու ով է հիմա: Ու իմ խորին համոզմամբ հիմա ամեն ինչ իր տեղում է, հավասարակշռված: Իմ ընտրությամբ է, ու ես գոհ եմ դրանից: