Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Էս բլոգը ձեռի հետ ա. լրջորեն չեմ հետևում, գրելիս էլ մի քիչ զուսպ եմ, որ վրա չտան: Եթե ուզում եք առավելագույնս երկարած լեզուս տեսնեք, մտեք «Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն»

  1. Իռլանդերենը որպես մեռնող լեզու

    Երբ օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ աղմուկ բարձրացավ, բոլորը վազեցին ու մյուս երկրների օրինակները սկսեցին փնտրել: Ես էլ ընտրեցի Իռլանդիան, որտեղ երկու պետական լեզու կա, որոնցից մեկը՝ իռլանդերենը, որը կանգնած է մեռնելու վտանգի առաջ:

    Իռլանդերենը երեք գելական լեզուներից ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Երջանկության մասին

    Մտածեցի՝ բլոգիցս որոշ փակ գրառումներ բերեմ էստեղ. համեմատաբար ապահով տարածք է:

    - Ես ինձ դժբախտ եմ զգում,- ասաց Կ-ն, մինչ Ի-ն շոկոլադե վաֆլի կգներ, իսկ ես մտածկոտ նայում էի պոնչիկանոցի վերևով անհոգ ընթացող խաղալիք գնացքին, որը, չգիտես ինչու, Merry Christmas («Շնորհավոր Սուրբ Ծնունդ») գրությունն էր կրում: Կ-ի ձայնը ...

    Թարմացել է 23.05.2010, 03:28 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Կտոր մը երջանկություն

    Իջնում եմ Նորքով: Հետևում՝ մաշված աշունը, առջևում՝ քաղաքն ափիս մեջ: Ռադիոյով Ջոն Լենոնը երգում է.
    Imagine all the people
    Living for today
    Պիտի թեքվեմ արդեն: Տեսնում եմ մի պստիկ փիսո՝ մոլորված շուրջն է նայում: Մոտենում եմ: Ուզում է փախչել:
    - Փը˜ս-փը˜ս:
    Կանգնում է: Հասնում եմ նրան, ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Իմ ամենամեծ նվերները

    Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:
    - Հեսա կլացեմ,- ասաց Իննան:
    Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի. ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Խառըխշտիկ

    Աստված իմ, արդեն խելագարվում եմ բազմաթիվ բլոգներիս ձեռքին: Ու հիմնականում ոչ մեկը մյուսին չի կրկնում, մեկի գրառումները մյուսում հազվադեպ են հայտնվում: Այնպե˜ս կուզեի բոլորը հավաքել, լցնել իմ հարազատ livejournal-ում, բայց ախր իմ բոլոր բլոգներն այնքա˜ն տարբեր են: Այս մեկը նույնպես: Ոնց որ սևագիր: Կամ էլ քնելուց առաջ կուտակվածը դուրս թափելու տեղ: Չգիտեմ: ԿՄ-ում վախենում եմ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի