Բլոգի մեկնաբանություններ

  1. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Dorian-ի խոսքերից
    ՉԵՄ ՋՆՋԻ!!! 12 ակաունտներիցս ոչ մեկ ՉԵՄ ՋՆՋԻ!!!
    Ո՞նց, էդքան ունե՞ս։ Այ տղա, ինչ քցիպն ես, գոնե մեկը ջնջի։ Ադնակլասնիկի հարգող ծանոթներիդ կասես, որ Ադնակլասնիկիում կաս, իսկ չհարգող ինքնաջնջվածներին ու երբևէ չգրանցվածներին հպարտորեն կտեղեկացնես, որ քեզ ջնջել ես էնտեղից։ Երկու դեպքում էլ խաբած չես լինի։
  2. Dorian-ի ավատար
    ՉԵՄ ՋՆՋԻ!!! 12 ակաունտներիցս ոչ մեկ ՉԵՄ ՋՆՋԻ!!! :)
  3. Chuk-ի ավատար
    Ան ջան, դու ու ծերուկը կապ չունեք: Մեղավորը էդ ամերիկյան միագույն, միաձև պատերը, դռները, բազրիքները, պատուհաններն են, այլ կերպ ասած «գլոբալիզացիան», ոչ մի առանձանահատկություն, ինդիվիդուալիզմ Տուֆտա երկիր ա
  4. Artgeo-ի ավատար
    Ան, դու Արշակի անջատումները չես տեսել
  5. Chuk-ի ավատար
    Հա, ես էլ եմ կարծում, որ «մեկամյուսացում» լինում ա, իհարկե ոչ ամբողջական, այլ մասնակի: Ու թերևս չի էլ կարող չլինել: Երբ որ մեկը մտնում է ինչ-որ ընկերական շրջապատ, ակամա իր աշխարհայացքն էլ է փոփոխություն կրում, իր շարժուձևն էլ, խոսելու ձևն էլ, մնացած ամեն ինչն էլ: Էլ ուր մնաց, որ ամուսինները, զույգերը չսկսեն նմանվել իրար:

    Հիմա, բայց, ուրիշ բան սկսեցի մտածել: Մի օր ինձ էլ է էդ «ճակատագիրը» սպառնում, հուսով եմ, ես էլ մեկի հետ «մեկամյուսանալու», ու գիտե՞ս, եթե այդ մեկը լինի նա, ես պատրաստ եմ, ես ուրախ կլինեմ թե՛ տալ, թե՛ վերցնել