Բլոգի մեկնաբանություններ

  1. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Անձամբ իմ մոտ որմզդեղնի հետ է ասսոցացվում: Քաղաքավարի որմզդեղնի
    Добрый вечер
    Ենթադրում եմ, որ ոչ առանց հարազատության զգացման. քո հին մականուններից մեկը հիշեցի՝ Лось։ Հիշու՞մ ես՝ հին ու բարի Suprise–ում։
  2. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Ի նկատի ունես մականվանս տուգաբանությո՞ւնը՝ որ-միզ-դ'ուխտ - ուխտի գնացողի փասափուսեն։

    Թե՞ այլ իմաստավորում կա:
    Չէ, ես բնավ ստուգաբանությունը նկատի չունեի։ Բայց հիմա մեզ մոտ գիշեր է, իսկ ես գիշերները բավական կտրուկ կերպով «չըխկ» եմ լինում , վաղը թարմ ուղեղով կգրեմ մականվանդ առաջացրած տպավորություններս, ավելի ճիշտ՝ նկատի ունեմ ոչ թե պարզապես Որմիզդուխտ անունը, այլև այդ անունը որպես մականուն ընտրողի մասին որոշակի ենթադրություններ։
  3. Rhayader-ի ավատար
    Էն էլ ինչ կարգի)))
  4. Որմիզդուխտ-ի ավատար
    զարմանալի չէ, որ քո մոտ assոցացվում է
  5. Rhayader-ի ավատար
    Անձամբ իմ մոտ որմզդեղնի հետ է ասսոցացվում: Քաղաքավարի որմզդեղնի
    Добрый вечер
  6. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ի դեպ, Որմիզդուխտն էլ է բավական խոսուն մականուն։ Համենայնդեպս, մականունդ տեսնելիս որոշակի բնորոշումներ կան, որ անմիջապես գալիս են մտքիս։
    Ի նկատի ունես մականվանս տուգաբանությո՞ւնը՝ որ-միզ-դ'ուխտ - ուխտի գնացողի փասափուսեն

    Թե՞ այլ իմաստավորում կա: think
  7. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Մի օրինաչափություն եմ նկատել՝ որքան ավելի երկար-բարակ է մտածված մականունը, իրականում այնքան ավելի հիասթափեցնող է մականուն կրողը:
    Աղջիկների մոտ նկատել եմ հետևյալ օրինաչափությունը (սակայն ոչ մի դեպքում չեմ ընդհանրացնում). որքան ավելի "գրավիչ" է մականունը (ավատարը), պարզվում է՝ այնքան ավելի է տգեղ է մականվան տակ նստածը: Ի նկատի ունեմ՝ Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա և նման այլ մականունները:

    Վերջերս նկատել եմ, որ անկախ ինձանից սկսում եմ հարգել իրենց անունը կամ անվան ինիցիալները որպես մականուն ընտրողներին:
    Թերևս այն պատճառով, որ անունից մականուն հեռավորության մինիմալությունն ինչ-որ տեղ բացառում է մականուն կրողի պատրանքները սեփական անձի մասին:
    Հետաքրքիր դիտարկում էր. նույն բաներն իմ մտքով էլ են անցել, գիտե՞ս։ Հատկապես իրենց անունը որպես մականուն ընտրածների մասին լրիվ նույն բանն էի մտածում երեկ։

    Ի դեպ, Որմիզդուխտն էլ է բավական խոսուն մականուն։ Համենայնդեպս, մականունդ տեսնելիս որոշակի բնորոշումներ կան, որ անմիջապես գալիս են մտքիս։

    Հ. Գ. Ուլուանա, քեզ շատ է սազում կարմիր գույնը:
    Շնորհակալ եմ։
  8. Rhayader-ի ավատար
    Փառանձեմ, Որմիզդուխտ կամ Ասքանազ մականունները գոնե բավականաչափ զվարճալի են, որ դրական էմոցիաներ հաղորդեն:
  9. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Որմիզդուխտ, փաստորեն Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա անունները քո համար այդքան գրավի՞չ են
    Ես գիտեի, որ այսպիսի մի մեկնաբանություն անպայման կլինի Գրավիչ է շատերի համար, ոչ՝ իմ: Համենայն դեպս /երևի կհամաձայնես/, որ շատերի համար Ռոզալիա, Դուլսինեա, Ջոկոնդա, Անակոնդա և նմանատիպ այլ մականունները շատ ավելի գրավիչ են, քան Փառանձեմ, Որմիզդուխտ կամ Ասքանազ մականունները lol
  10. Rhayader-ի ավատար
    Որմիզդուխտ, փաստորեն Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա անունները քո համար այդքան գրավի՞չ են
  11. Որմիզդուխտ-ի ավատար
    Մի օրինաչափություն եմ նկատել՝ որքան ավելի երկար-բարակ է մտածված մականունը, իրականում այնքան ավելի հիասթափեցնող է մականուն կրողը:
    Աղջիկների մոտ նկատել եմ հետևյալ օրինաչափությունը (սակայն ոչ մի դեպքում չեմ ընդհանրացնում). որքան ավելի "գրավիչ" է մականունը (ավատարը), պարզվում է՝ այնքան ավելի է տգեղ է մականվան տակ նստածը: Ի նկատի ունեմ՝ Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա և նման այլ մականունները:

    Վերջերս նկատել եմ, որ անկախ ինձանից սկսում եմ հարգել իրենց անունը կամ անվան ինիցիալները որպես մականուն ընտրողներին:
    Թերևս այն պատճառով, որ անունից մականուն հեռավորության մինիմալությունն ինչ-որ տեղ բացառում է մականուն կրողի պատրանքները սեփական անձի մասին:

    Հ. Գ. Ուլուանա, քեզ շատ է սազում կարմիր գույնը:
    Թարմացել է 02.06.2009, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]
  12. Rhayader-ի ավատար
    Հոգու շատ խորքում))) համենայն դեպս, խանդում եմ երբ Սոֆիներին Սոֆ են ասում:
  13. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    կարծում եմ, իմ ՍՈՖ լինելն ել դրա պարզ օրինակ է))) ցավոք թե բարեբախտաբար, ոչինչ չեմ կարող անել դրա հետ:
    Հա, ճիշտ է. քոնն էլ է ուժեղ մականուններից։ Բայց ինձ թվում է՝ քեզ դուր է գալիս մականվանդ հզորությունը։ Տենց չի՞։
  14. Rhayader-ի ավատար
    կարծում եմ, իմ ՍՈՖ լինելն ել դրա պարզ օրինակ է))) ցավոք թե բարեբախտաբար, ոչինչ չեմ կարող անել դրա հետ:
  15. Apsara-ի ավատար
    Ինչ ծանոթ զգացում և նույնիսկ պատմությունէ: ճիշտ է ես շատ ավելի կարճ ժամկետով ԱՄՆ-ում եղա, բայց հայախոս միջավայրին հասցրեցի կարոտել, և ինձ թվաց, թե հրաշք է կատարվել, քանզի ասեցին, որ մի հայ կա այդ գյուղում, որը հյուրանոց ունի, ես մյուս օրը անհապաղ այցելեցի նրան, բայց երբ նա սկսեց խոսել անգլերեն, ասած, որ հայերեն չգիտի, երբեք չի եղել Հայաստանում, ամուսնացել է թուրքի հետ փոխել իր հին յան-ով վերջացող ազգանունը, հուզմունքը և արցունքները սկսեցին խեղդել ինձ, կոկորդումս գունդ հայտնվեց և խանգարեց խոսել, երբ փորձեցի մի բառ ասել արցունքները ակամայից սկսեցին հոսել, նա լռեց և ամերիկյան հիմար ժպիտով նայում էր վրաս, ես էլ շուռ եկա և վազելով դուրս գնացի: Մի գիշեր լացել եմ դրա պատճառով
  16. Yellow Raven-ի ավատար
    Բայց լավ բիզնեսա էդ ադնագլազնիկը,կարելիա առնել սայթը
  17. Norton-ի ավատար
    Շատ լավ էս նկատել, շատերն են ասում, քչերն են ջնջում, իսկ ջնջողները էլի ետ են վերադառնում ու գրանցվում:
    Կամ չս ուզում, մի ջնջի՝ նկարները ջնջի ու մի մտի սայթ, հետո ստիպված չես լինի նորից գրանցվես ու սկսեց նորից բոլորին ընկերություն առաջարկել
  18. T!gran-ի ավատար
    Մեջբերում Dorian-ի խոսքերից
    ՉԵՄ ՋՆՋԻ!!! 12 ակաունտներիցս ոչ մեկ ՉԵՄ ՋՆՋԻ!!!
    Հմմ , 34000000 բաժանած 12 գումարած 1, ստացվեց համադասարանցիներում 2833334 մարդ կա
    ՀԳ: չմտածեք են վերջի մեկը ես եմ , ուղակի ամբողջ թիվ չեր լինում, ասի դզեմ
    И это не предел
  19. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ան, դու Արշակի անջատումները չես տեսել
    Ո՞նց չեմ տեսել։ Դե հա, Ամերիկա գալուց հետոյվա անջատումները չեմ տեսել, պարզ ա, բայց դրանից առաջ էլ հո տեսել եմ։ Կարող եմ նույնիսկ պատմել ամենահետաքրքիրները։ Բայց դե մեկ ա, Արշակն ինձ չի հասնի էդ առումով, հաստատ։
  20. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ան ջան, դու ու ծերուկը կապ չունեք: Մեղավորը էդ ամերիկյան միագույն, միաձև պատերը, դռները, բազրիքները, պատուհաններն են, այլ կերպ ասած «գլոբալիզացիան», ոչ մի առանձանահատկություն, ինդիվիդուալիզմ Տուֆտա երկիր ա
    Լավ ասեցիր։ Ափսոս, որ մինչև Ամերիկա գալն էլ էի նույն օրի, թե չէ ասածդ շատ համոզիչ ու մխիթարիչ ա հնչում։