Ամբողջ օրը հիշում էի մեր դպրոցի հատակի նախշերը: Չգիտեմ` ինչիս էր դա պետք, որտեղից դարձավ կպչուն հիշողություն (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), բայց էսօր ամբողջ օրը հիշում էի դպրոցի հատակի մարմարե նախշերը: Էդպես լինում է, երբ մի երգ ես լսում, ու կապ չունի` սիրում ես երգը, ...
Մի քիչ առաջ ոտքիս մատի եղունգը պոկեցի: Արեցի դիտմամբ, ուզում էի ցավ զգալ: Բայց ցավն ինձ պետք էղածից շատ ավելի ուժեղ էր: Ստիպված դեղ քսեցի ու սկսեցի նվնվալ, մեկ-մեկ էլ` լաց լինել, երբ մայրս դեմքիս չէր նայում: Հետո մաման ստիպեց, որ իրեն ցույց տամ հերոսությունս: Առանձնապես ցույց տալու ...