Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>
Ներեցեք... ես եմ...

  1. ....

    մեծ փոշեկուլ եմ ուզում, շատ մեծ, որ կյանքիս մեջ կարգուկանոն մտցնեմ, որ մաքրեմ դասավորեմ, իսկ վերջում ջուր ցանեմ, նոր սկիզբ եմ ուզում
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի