Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>
Ներեցեք... ես եմ...

  1. վերջերս

    Վերջերս ամեն ինչից այնքան շուտ եմ հոգնում ու ամեն ինչից հրաժարվելը թողնել գնալն այնքան բնական է թվում, անգամ չեմ էլ ցավում, ինչպես այսօր... ստեղնաշարի մի հպում, մկնիկի մի զարկ ու ես այլևս այն խմբի անդամը չեմ, որի ստեղծման ժամանակ շատ ուրախ էի ու մեծ հույսեր ունեի
    ամեն մի լավ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Նորից

    Չէ ,իրոք հիանալի բան է բլոգը, տարբերվում է ֆորումից, այստեղ ամեն ինչ միաժամանակ և բացահայտ է , և այնքան գողտրիկ, նորից շնորհակալություն Չուկ ջան
    զգում եմ , ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սխալները, նույն խոսքերը, նույն հայացքը, նույն ենթադրությունները , նույն կասկածները.... նույն անտարբերությունը...
    ես միշտ վախեցել եմ անտարբերությունից, ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Սեփական կյանք

    երազում եմ, երազում եմ ունենալ սեփական կյանք, ուր ամեն մեկն իր պարտքը չի համարի ինձ ասել, ինչպես վարվեմ, որն է ճիշտ, ինչ ասեմ, երբ լռեմ, երբ խաղամ, երբ անկեղծանամ ու ինչպես հասնեմ նպատակներից, չէ սխալ մի հասկացեք, ես իրոք շնորհակալ եմ բոլոր նրանցից , ովքեր այդքան անհանգստանում են ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. մի պահ

    ասում են Աստված երբեք այնքան մեծ վիշտ չի տալիս, որին չկարողանաս դիմանալ
    ուրեմն ես սրան էլ կդիմանամ
    երբեք չեմ մտածել,որ կգա մի պահ որ ես...էլ չեմ ուզենա տեսնել քեզ...չեմ ուզենա լսել քեզ... կնայեմ հեռախոսիս , երբ այնտեղ քո անունն է տթտռում ու չեմ վերցնի այն սրտիս տրտիռով. երբեք ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Ծանոթ

    Երևի արդեն երկար ժամանակ է գրելու կիսվելու կարիք, անհրաժեշտություն եմ զգում, բայց ինչի ու ում հետ չեմ գտնում, երևի սեփական ֆորմուային բոլգն էլ հենց այդ հնարավորությունն է… Մի քանի օր է ստեղծել եմ բլոգիս կաղապարը ու ամեն օր մի քանի անգամ բացում եմ, սեղմում գրառել ձեր բլոգում ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի