Առանց կատեգորիայի գրառումներ
Պահ է գալիս` լուռ կարոտով, Երբ մեր գյուղի էն մեծ սարի Վեհ բարձունքից նայել կուզեմ, Կուզեմ տեսնել Արփա գետի Ծուռտիկ ճամփի հետագիծը, Նրան մոտիկ կանաչների Հերթով շարված ուրվագիծը: Կուզեմ նայել մեր մեծ գյուղի Ճամփեքը հին, փոշոտ, քարոտ, Այգիները՝ ...
Դեղին տերևներ, Հուշիկ թերթիկներ, Նվվացին հերթով՝ Արյուն քամելով: Սիրտս կիսեցին, Լուռ մղկտացին, Ձայն չհանեցի, Յարաս բացեցի, Կուրծքս դեմ տվի, Խեթ քամուն վայրի Գոռացի՝ լափի', Արյունս լիզ'ի, Որ յարաս բուժվի: Այդպես էլ եղավ. Բալասան դարձավ: Ու հիմա նստած, Աչքս սևեռած Այն դեղին ծառին՝ Շնչում եմ աշնան Բույրը սառնալի..