Ըստ իս, տառասխալ է այն, երբ պարզ երևում է, որ բառը սխալ է գրված այն պատճառով, որովհետև գրողը համարում է, որ ճիշտ է գրել: Օրինակ. հորողբոր, կվազզի (կրկնվում է այլ տեղում)... Իմիջիայլոց, սա նման է իմ ամենաչսիրած սխալներից մեկին, որն այնքան է տարածվել հիմա, որ ասես թե դպրոցներում հենց այդպես էլ սովորեցնում են: Խոսքս "այսպիսի" բառն է, որին շատ հաճախ ավելորդ "ն" կամ "ը" են կպցնում. "Ես այսպիսինն եմ", "Ես այդպիսինը չեմ"... Ու նաև, կարծեմ հենց "Ասոի"-ն էլ է սխալ, կարծեմ, ա-ից և ո-ից հետո ձայնավորի դեպքում պետք է "յ" դնել, թե՞ սխալ եմ ես... այսինքն՝ "Ասոյի": Իսկ անուշադրության սխալ է ուղղակի, ասենք, բացթողումները, երբ շտապում ես, կամ բացատներ չթողնելը. "ուներ, ու հնձից,հավաքից, ցանքից," "Կստուգի՝ հո՞ բերանից տհաճ հոտ չի՞ գալիս," (վստահ եմ, գիտես, որ, թեպետև հայերենում թույլատրվում է մի նախադասության մեջ մի քանի հարցական օգտագործելը, բայց միայն ստորակետներով անջատված արտահայտուոթյուններում ու նաև, "հո"-ի վրա հարցական դնելն էլ այնքան էլ հայերեն չի...), "կաթի,մածունի,պանրի,քրտինքի" և այլն... Չգիտեմ, ինձ համար ավելի ներելի են տառասխալները: ոչ բոլորն են, որ դպրոցում լավ են սովորում քերականությունը (ես քեզ օրինակ), նկատի ունենալով, որ ապագայում փորձելու են ստեղծագործել... Բայց անուշադրությունը... Հավատա, դա շատ արհամարհական վերաբերմունք է դիմացինիդ համդեպ, նրա հանդեպ, ով պետք է ինչ-որ գնահատական տա քո իսկ ստեղծածին... Իսկ վաղուց արդեն փաստ է, որ եթե ցանկանում ես , որ քեզ մեկը սիրի, ուրեմն սկզբում դու պետք է սիրես նրան: Արեն ջան, կներես, որ այս ամենը գրեցի քեզ: Բայց սրա պատճառն այն է, որ ինձ իրոք դուր եկավ պատմվածքդ, ու ես իրոք կուզեի քո այլ ստեղծագործություններ էլ կարդալ: Բայց հիվանդագին կերպով, օրինակ, տանել չեմ կարողանում հենց բացատների բացայակությունը... Պատկերացրու, հիմա մի փոքր պատմվածք ես հրավիրել կարդալու: Իսկ ի՞նչ, եթե ավելի մեծ գործեր գրես: Ի՞նչ ես կարծում, կկարդա՞մ արդյոք ես քո վեպը, նախապես արդեն ծանոթ լինելով պատմվածքներիդ, որոնք հազիվ եմ հասցնում կարդալ, նախքան կաթվածահար լինելս... Համաձայն եմ, կարող է, քեզ իմ առողջական վիճակը չի հետաքրքրում, բայց դե ընթերցող եմ, չէ՞...
Շնորհակալ եմ կարծիքի ու նկատողության համար: Չեմ ժխտի, որ բավականին անգրագետ եմ կետադրության ու ուղղագրության հարցում: Մենակ կուզենայի հասկանալ, թե որո՞նք են անուշադրության սխալները:
Վատ պատմվածք չէ, չնայած մի քիչ ծանր է կարդացվում: Բայց ահավոր է սխալների քանակը: Լավ, տառասխալները մի կողմ, ամեն մարդ էլ կարող է ինչ-որ բառերի ուղղագրությունը չիմանալ: Բայց անուշադրության սխալները... Ահավոր է դրանց քանակը, եղբայրս: Դրան գումարած, ստորակետների մոտ հիսուն տոկոսից հետո բացակայում են բացատները... Հասկանում ես, եթե մի երկուսը լինի, լավ, ներելի է: Չնայած, մեկ է, հո բլոկնոտիդ միջի գրառում չէ սա, չէ՞... պատմվածք է, որ դրել ես բլոգումդ ու մարդկանց հրավիրում ես կարդալու: Իսկ եթե հրավիրել ես, ուրեմն հարգիր դուռդ բացողին: Եթե հյուրդ տունդ տեսնում է կեղտոտ ու փնթի, մյուս անգամ հաստատ կմտածի, ընդունի՞ հրավերդ, թե ոչ... Իսկ որ ամենակարևորն է, ընթերցողի ակամա հակակրանքը նրան խանգարում է գնահատել ստեղծագործությունն ըստ արժանվույն...