Հայկ Մարգար-ի խոսքերից
Մի տեսակ դատարկ են օրերս,
Անտակ է մի տեսակ կարոտը,
Թոշնել են կարծես թե հուշերդ`
Պատկերդ մի տեսակ աղոտ է...
Մի տեսակ խաղաղ եմ վերջերս,
Եռանդս մի տեսակ կաղում է,
Ուրախ են, թվում է, աչքերս,
Բայց հոգիս մի տեսակ տխուր է…
Մի տեսակ չի թովում ուրիշը,
Դեռ դու ես մի տեսակ սիրելի,
Թեկուզ և ետ բերել շատ ուշ է`
Սպասում եմ մի տեսակ քեզ էլի…