Առանց կատեգորիայի գրառումներ
There are 9 million bicycles in Beijing … Հեծանիվի պես գլորվում ենք, գլորվում։ Երբեմն հանդիպում ենք ջրափոսերի, երբեմն վազում ավազի ու հողի վրայով։ Լավ է, երբ կանաչ խոտն է որպես գորգ ծառայում, կամ էլ մի փոքր վտակ է մեզ զուգակցում։ Պատահում է մեր անիվները հարվածում են քարերի ու շարունակում ...
Գնում եմ վերնիսաժ հոգիս վաճառեմ: Կարծում եմ տուրիստները կգնահատեն: Մեծացել ու սնվել է հայկական լեռներում, հարստացել է Հայաստանի մրգերի ու ծառերի բույրով, հագեցել է ծաղիկների գույներով, բնության հրաշք պատկերներով: Հոգուս մեջ են լցվել Կոմիտասի հնչյունների ելևէջերը, ...
Փոքրիկ Իշխանն ու ես ընդհանուր շատ բաներ ունենք: Առաջին անգամ դա երկուսիս էլ ակնհայտ դարձավ, երբ տարիներ առաջ ձեռքս վերցրեցի Էքզյուպերիի նկարազարդ գիրքը: Երկուսս էլ ապրում ենք մեր փոքրիկ մոլորակի վրա, ու ինչպես Փոքրիկ Իշխանն էր մոլախոտերից ազատում իր երկիրը, որ հանկարծ ...
Նա նայեց շուրջը: Ցուրտ էր, դա հստակ երևում էր դողացող տերևների վայրէջքից: Միայն այդ պահին զգաց, թե ինչպես ցուրտը սողոսկեց մարմնից ներս` դեպի կրճտացող ոսկորները: "Ես ուժեղ եմ, նույնիսկ եթե ուրիշները դա չեն տեսնում", - ասաց ինքն իրեն, ու ինչ-որ երգ մռմռացնելով շարժվեց ...