Առավոտյան արթնանում եմ կոպերս այտուցված: Անքնությունից արդյոք? գուցե նրանից, որ քունս քնի նման չէ բնավ: Ուղեղը եռում է մի հարցի շուրջ` կկարողանամ արդյոք? Փորձում եմ ելքերի տարբերակները վերլուծել անվերջ, մտքերս իմի բերել, ալգորիթմի նման մի սխեմա եմ գծում գլումս ու փորձում քայլերը հաշվարկել: Չէ, միևնույնն է, կրծում է անվերջ չարաբաստիկ հարցը` կկարողանամ արդյոք?: Ու էլի նույն շրջանն է պտտվում հոգնած ուղեղում, էլի ելքերը անբացատրելի շրջադարձեր ...
Գարունն անարատ ծաղիկներ կտա, Ի՜նչ փույթ, թե նրանց ով պիտի քաղի, Ո'րր կլացի, ո'րը կժպտա, Ո'րը քանի օր բույրն իր կպահի: Լցնում են նրանք կյանք ու ժամանակ Բույրերով անուշ, քնքշութամբ մաքուր, Խինդ ու սեր դնում ամեն կրծքի տակ, Սեփական վիշտը պահելով թաքուն:
Բարև եմ ասում ու ձայնս դողղում է այն տերևի պես, որ խշխշոցով տրորվում էր մեր ոտքերի տակ: խոսքեր եմ փնտրում, ընտրում, լռում, որ ճիշտ հասկանաս, որ չմեղադրես: Հիմա ձայնդ հեռու է, ձեռքումս չեմ բռնում համարդ կրող իմ հեռախոսը, որն անվերջ հիշեցնում էր քո ներկայությունը: ...
Սառը հեգնանք լուռ աչքերում, ու նենգ ժպիտ դաջած դեմքիդ Ուր ես քայլում դու օտարված, այ միամիտ մարդ արարած: Ճամփադ` փոշոտ, երկինքդ` թաց, ինքդ դահիճ, իսկ սիրտդ` գաղջ Խաչդ նետած ոտքերիդ տակ, սին երազով բախտ ես տենչում: Կյանքն առևտուր, սերը `կաշառք, իսկ հավատդ սեպ դարձրած, ...
Բարև: Այսօր ցանկացա գրել քեզ մի բաց նամակ ու դատարկել ներսիս դառնությունը այս բաժակի հետ, որ հիմա ձեռքումս է: Անուն տալ քեզ.....չէ, էությունդ թախիծ է, ու թող էդպես էլ մնա: Ուրեմն այսպես, Պարոն թախիծ բաժանող, այսօր որոշեցի խոսել քեզ հետ մի աննպատակ ու խոր ցավի մասին, որ խիղճ կամ խղճմտանք ...