Հրաշալի մտքեր են : Երբեմն ինքս էլ մտորում եմ նման երևույթների մասին : Իսկ ինչն է կարևոր , ջրափոսը թէ կեղտաջուրը : իհարկե երկուսն էլ զազրելի են , բայց պիտի համաձայնենք , որ առանց կեղտաջրի ջրափոսը ջրափոս չեր լինի այլ ընդմիշտ կմնար որպես գոգավորություն : ՈՒրեմն ինչպես բացատրենք այս երևույթը , թերևս այն անվանենք տիեզերական հավասարակշռություն : Իսկ այն երբ էր , որ մարդկանց հոգիները մաքուր էր : Իհարկե այդպիսի բան չի եղել : Սկսած այն պահից երբ ադամը կերավ առաջին խնձորը եդեմական այգու մեջ : ԵՎ ինչպես մեծ լոռեցին է ասել : Քանի որ կա երկրի վրա շահ ու գերի աղքատ ու տեր չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք ոչ կյանք ոչ սեր : Սա իհարկե չի նշանակում , որ այն իսկապես չի լինելու : Ավելին ասեմ այն պետք է լինի : ՈՒղղակի հարկավոր է կոչել իրերը իրենց անուններով և պատկերացնել տարածության մեջ բարձրունքի վրա գտնվող չորացած ուռենին , որից կեղևը պատռելով դուրս է գալիս մի նոր կանաչ ճյուղ : Դա հույսն է : Որը և մեզ ուժ է տալիս : Ամենից կարևորը բառն է :